Հայաստանի կանանց հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության մեկնարկում պարտվեց Կոսովոյին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց բասկետբոլի հավաքականը պարտությամբ սկսեց ելույթը փոքր երկրների Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում։
Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 44:72 հաշվով զիջեց Կոսովոյի հավաքականին։ Մրցակիցը հանդիպման մեկնարկից նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը և խաղը հասցրեց վստահ հաղթանակի։
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը ԱՄՆ-ի Բերբանք քաղաքից Օսանա Թիրիթյանն էր։ Նա վաստակեց 10 միավոր և կատարեց 6 անդրադարձ։
Մրցաշարում հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 25-ին՝ Անդորրայի դեմ։ Այս խաղը կարևոր կլինի հայկական թիմի համար խմբում մրցաշարային դիրքը բարելավելու տեսանկյունից։