SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Չոլաքյանից մինչև Լալայան. Հայաստանի հավաքականի ժամանակացույցը ծանրամարտի ԱԱ-2026-ում


Չոլաքյանից մինչև Լալայան. Հայաստանի հավաքականի ժամանակացույցը ծանրամարտի ԱԱ-2026-ում
Ծանրամարտ

Հայտնի է դարձել ծանրամարտի աշխարհի 2026 թվականի առաջնությունում հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա Գառնիկ Չոլաքյանը. հոկտեմբերի 28-ին նա հանդես կգա մինչև 65 կգ քաշային կարգի B խմբում։

Հոկտեմբերի 31-ին մինչև 75 կգ քաշային կարգում հանդես կգան երկու հայ մարզիկներ. առավոտյան մրցելույթները կսկսի Տիգրան Կարապետյանը, իսկ կեսօրից հետո պայքարի մեջ կմտնի Գոռ Սահակյանը։ Նույնպիսի ծրագիր է նախատեսված նաև նոյեմբերի 2-ին՝ մինչև 85 կգ քաշային կարգում, որտեղ Հայաստանը կներկայացնեն Մարտին Պողոսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը։

Գարիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա նոյեմբերի 6-ին՝ մինչև 110 կգ քաշային կարգում։ Հայաստանի հավաքականի ելույթները կեզրափակի Վարազդատ Լալայանը, որը նոյեմբերի 8-ին գերծանր քաշային կարգում կպայքարի մեդալների համար։

Կանանց պայքարում առաջինը հանդես կգա Ալեքսանդրա Գրիգորյանը. մինչև 57 կգ քաշային կարգում նրա մրցելույթները կկայանան հոկտեմբերի 30-ին։ Ալինա Սուքիասյանը մրցահարթակ դուրս կգա նոյեմբերի 5-ին, իսկ Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը՝ նոյեմբերի 7-ին։

Հայաստանի հավաքականի ելույթների ժամանակացույցը ծանրամարտի ԱԱ-2026-ում

Ժամերը նշված են Երևանի ժամանակով։

  • Հոկտեմբերի 28, 12:00 — Գառնիկ Չոլաքյան, մինչև 65 կգ, B խումբ։

  • Հոկտեմբերի 30, 12:00 — Ալեքսանդրա Գրիգորյան, մինչև 57 կգ։

  • Հոկտեմբերի 31, 09:30 — Տիգրան Կարապետյան, մինչև 75 կգ, C խումբ։

  • Հոկտեմբերի 31, 15:00 — Գոռ Սահակյան, մինչև 75 կգ։

  • Նոյեմբերի 2, 09:30 — Մարտին Պողոսյան, մինչև 85 կգ, C խումբ։

  • Նոյեմբերի 2, 12:00 — Ռաֆիկ Հարությունյան, մինչև 85 կգ, B խումբ։

  • Նոյեմբերի 4, 12:00 — Դավիթ Հովհաննիսյան, մինչև 95 կգ, B խումբ։

  • Նոյեմբերի 5, 09:30 — Ալինա Սուքիասյան, C խումբ։

  • Նոյեմբերի 6, 15:00 — Գարիկ Կարապետյան, մինչև 110 կգ։

  • Նոյեմբերի 7, 15:00 — Էմմա Պողոսյան և Լիանա Գյուրջյան, մինչև 86 կգ։

  • Նոյեմբերի 8, 10:00 — Վարազդատ Լալայան, 110 կգ-ից բարձր։

Մրցումներին հնարավոր կլինի հետևել Հայաստանի Առաջին ալիքի եթերում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։