Հայաստանի կանանց Մ17 հավաքականը Եվրոյի ընտրական փուլի մեկնարկում պարտվեց Թուրքիային
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը պարտությամբ սկսեց Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլը։ B2 խմբի մեկնարկային խաղում Սիմոն Համբարձումյանի սաները մրցեցին Թուրքիայի իրենց հասակակիցների հետ։
Հանդիպումն ավարտվեց Թուրքիայի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակով՝ 7:0։ Հայաստանի ֆուտբոլիստուհիները սեփական դարպասն ընդունեցին յոթ անպատասխան գոլ։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 29-ին։ Թիմի մրցակիցը կլինի Անդորրայի Մ17 հավաքականը։