Երեք ոսկի և վեց մեդալ. հայ պատանիները հաջող հանդես եկան «Ավանդույթների ուժը» մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի պատանեկան հավաքականը Նովոսիբիրսկում անցկացված ըմբշամարտի մինչև 17 տարեկանների «Ավանդույթների ուժը» միջազգային մրցաշարում նվաճել է երեք ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։
Մրցաշարի հաղթողներ են դարձել Վարդան Մելքոնյանը (45 կգ), Ալեքս Գրիգորյանը (65 կգ) և Վահե Հովեյանը (92 կգ)։ Մելքոնյանը եզրափակչում վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի Դամիր Թագիրովի նկատմամբ՝ 9։0 հաշվով։ Գրիգորյանը 5։1 հաշվով առավելության է հասել Ռոբերտ Լապինի նկատմամբ, իսկ Հովեյանը վճռորոշ գոտեմարտում 9։0 հաշվով հաղթել է Ռամզան Սայգերաևին։
Արծաթե մեդալակիրներ են դարձել Վահան Գրիգորյանը (51 կգ) և Արամ Սարգսյանը (80 կգ)։ Եզրափակիչներում նրանք զիջել են Ռուսաստանի ներկայացուցիչներին. Գրիգորյանը 1։5 հաշվով պարտվել է Սոլթան Յուսուպովին, իսկ Սարգսյանը՝ Խեթագ Գագլոևին՝ 5։13 հաշվով։
Հայաստանի հավաքականին ևս մեկ մեդալ է բերել Բագրատ Կարապետյանը (48 կգ)։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի Կիրիլ Նիկոլայենկոյի նկատմամբ։
«Ավանդույթների ուժը» մրցաշարին մասնակցել են պատանի ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից և Բելառուսից։