SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Վանը» ավելացված ժամանակում փրկվեց պարտությունից և դուրս եկավ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ


«Վանը» ավելացված ժամանակում փրկվեց պարտությունից և դուրս եկավ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլ

«Վանը» Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կամային հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ։ Չարենցավանում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով՝ լրացուցիչ ժամանակից հետո։

Հյուրերն առաջ անցան առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ՝ Տոմաս Ռոշայի գոլի շնորհիվ։ «Գանձասարը» պահպանում էր առավելությունը մինչև հիմնական ժամանակի վերջին ակնթարթները, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը։

90+2-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը դիպուկ հեռահար հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Իսկ 110-րդ րոպեին Բուկարի Կոնեն խփեց վճռորոշ գոլը՝ չարենցավանյան ակումբին պարգևելով հաղթանակ և հաջորդ փուլի ուղեգիր։

«Վանը» համալրեց Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի մասնակիցների շարքը։ Ավելի վաղ մրցաշարի այս փուլի ուղեգիր էր նվաճել «Միկան»։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։