Հայաստանի U14 և U15 պատանեկան հավաքականները պատրաստվում են Երևանում կայանալիք Զարգացման գավաթին. թիմերի կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանում կկայանա պատանեկան հավաքականների միջազգային Զարգացման գավաթը՝ մինչև 14 և մինչև 15 տարեկանների տարիքային խմբերում։ Բոլոր հանդիպումները կանցկացվեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի/Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերում։
Մրցաշարից առաջ Հայաստանի հավաքականները կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ։ U15 հավաքականը մայիսի 4-ից 12-ը կպատրաստվի գլխավոր մարզիչ Նարեկ Դավթյանի գլխավորությամբ։ Հայտացուցակում ընդգրկվել են ֆուտբոլիստներ հայկական ակումբներից, ինչպես նաև լեգեոներներ, որոնք հանդես են գալիս Իսպանիայում, Իրանում, Ռուսաստանում և Շվեդիայում։
Առանձնահատուկ ուշադրություն է գրավում արտասահմանյան ակադեմիաների խաղացողների մասնակցությունը՝ Քրիստոֆեր Հայրապետյանը իսպանական «Մարսետից», Արամե Մինասյանը իրանական «Պերսեպոլիսից», Միքայել Խանգելդյանը իսպանական «Մոնկադայից», Թեո Վարդանյանը շվեդական ԱԻԿ-ից և ռուսական «Կուբանի» ներկայացուցիչ Արտյոմ Տատուլյանը։
U15 մրցաշարում հանդես կգան Հայաստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և Վրաստանի հավաքականները։ Հայաստանի թիմը ելույթը կսկսի մայիսի 8-ին՝ Ուզբեկստանի դեմ խաղով։ Այնուհետև Դավթյանի սաները կհանդիպեն Մոլդովայի և Վրաստանի հավաքականներին։
U15 հանդիպումների ժամանակացույց
Հայաստան U15 - Ուզբեկստան U15, 08.05.2026, 11:00
Մոլդովա U15 - Վրաստան U15, 08.05.2026, 13:00
Հայաստան U15 - Մոլդովա U15, 10.05.2026, 11:00
Ուզբեկստան U15 - Վրաստան U15, 10.05.2026, 13:00
Հայաստան U15 - Վրաստան U15, 12.05.2026, 11:00
Մոլդովա U15 - Ուզբեկստան U15, 12.05.2026, 11:00
Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը մրցաշարում հանդես կգա միանգամից երկու կազմով։ Առաջին թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի մայիսի 4-ից 12-ը, երկրորդը՝ մայիսի 7-ից 12-ը։ Մարզիչ Արման Առաքելյանը հրավիրել է ֆուտբոլիստների հայկական առաջատար ակադեմիաներից, այդ թվում՝ «Փյունիկից», «Ուրարտուից», «Ակադեմիայից», «Նոայից», ինչպես նաև խաղացողների Գերմանիայից և Իսպանիայից։ Բացի այդ, կազմ են ընդգրկվել PAYFA-ի ֆուտբոլիստներ, որոնք ընտրություն են անցել Կալիֆոռնիայում՝ ԱՄՆ-ում։
U14 առաջին թիմի կազմում, մասնավորապես, հայտավորված են Նարեկ Մարկոսյանը գերմանական «Բիդրիխ Վիսբադենից», Սուրեն Միլիտոնյանը իսպանական «Խետաֆեից» և Էմիլիո Զարուկյանը գերմանական «Դարմշտադտ 1898»-ից։
U14 մրցաշարում, բացի հայկական երկու թիմերից, կմասնակցի նաև Լատվիայի հավաքականը։
U14 հանդիպումների ժամանակացույց
Հայաստան U14 - Լատվիա U14, 08.05.2026, 17:00
Հայաստան U14 - Հայաստան U14, 10.05.2026, 17:00
Լատվիա U14 - Հայաստան U14-2, 12.05.2026, 13:30
Զարգացման գավաթը կարևոր նախապատրաստական փուլ կդառնա հայ պատանի ֆուտբոլիստների համար և հնարավորություն կտա ուժերը ստուգել միջազգային մակարդակում։ Մրցաշարը նաև թույլ կտա մարզչական շտաբներին գնահատել ազգային հավաքականների մոտակա ռեզերվը և հետևել 2012 և 2013 թվականներին ծնված խաղացողների առաջընթացին։
Հայաստանի հավաքականների կազմերը
Հայաստան U15
Դարպասապահներ
Դանիել Գևորգյան - «Փյունիկ-10-1»
Արտյոմ Յայլոյան - «Նոա-11»
Քրիստոֆեր Հայրապետյան - «Մարսետ» (Իսպանիա)
Պաշտպաններ
Վլադիմիր Խրիստակյան - «Փյունիկ-11-1»
Նարեկ Մինասյան - «Ուրարտու-11-1»
Հայկ Ադամյան - «Ակադեմիա-11-1»
Արամե Մինասյան - «Պերսեպոլիս» (Իրան)
Աշոտ Միրաբյան - «Ակադեմիա-11-1»
Վարդան Նազարյան - «Ակադեմիա-11-1»
Վաչե Բարսեղյան - «Փյունիկ-11-1»
Հարութ Բաղդասարյան - «Ուրարտու-11-1»
Կիսապաշտպաններ
Միքայել Խանգելդյան - «Մոնտկադա» (Իսպանիա)
Հովսեփ Հովսեփյան - «Ակադեմիա-11-1»
Մարատ Եգայան - «Կուբան» (Ռուսաստան)
Տիգրան Խաչատրյան - «Ուրարտու-11-1»
Սարգիս Ստեփանյան - «Արարատ-Արմենիա-10»
Հովիկ Խաչատրյան - «Ուրարտու-11-1»
Նարեկ Ավետիսյան - «Փյունիկ-11-1»
Հարձակվողներ
Դավիթ Իշխանյան - «Ակադեմիա-11-1»
Թեո Վարտանիան - ԱԻԿ (Շվեդիա)
Նարեկ Թաթոսյան - «Ակադեմիա-11-1»
Սամվել Աթասունց - «Փյունիկ-11-1»
Արեն Սարգսյան - «Փյունիկ-11-1»
Արտյոմ Թաթուլյան - «Կուբան» (Ռուսաստան)
Հայաստան U14
Դարպասապահներ
Վահե Աջամողլյան - «Փյունիկ-12-1»
Հայկ Իսպիրյան - «Փյունիկ-12-2»
Աշոտ Մկրտչյան - «Սարդարապատ-12-1»
Պաշտպաններ
Մանուել Դաշյան - «Ուրարտու-12-2»
Ալեքսանդր Շահբազյան - «Փյունիկ-12-1»
Ալեքս Գալստյան «Ուրարտու-12-2»
Հայկ Հովհաննիսյան - «Ուրարտու-12-2»
Քրիստիան Միրզախանյան - PAYFA
Գագիկ Խաչատրյան - «Փյունիկ-12-1»
Գոռ Գրիգորյան - «Փյունիկ-12-1»
Պաշ Զոհրաբյան - PAYFA
Կիսապաշտպաններ
Նարեկ Մարկոսյան - Բիդրիխ Վիսբադեն» (Գերմանիա)
Սուրեն Միլիտոնյան - «Խետաֆե». (Իսպանիա)
Ալեքս Չիտչյան - PAYFA
Ռաֆայել Գեղամյան - «Փյունիկ-12-1»
Տիգրան Ավետիսյան - «Փյունիկ-12-1»
Դավիթ Մխիթարյան - «Ուրարտու-12-2»
Ռաֆայել Մկրտչյան - «Ուրարտու-12-2»
Գրիգոր Գալստյան - PAYFA
Մարտին Սարգսյան - «Ուրարտու-12-2»
Միքայել Կրբաշյան - «Փյունիկ-12-1»
Էմիլիո Զարուկյան - «Դարմշտադտ 1898» (Գերմանիա)
Հարձակվողներ
Տիգրան Հակոբյան - «Ակադեմիա-12-1»
Կարեն Բեգլարյան - «Ուրարտու-12-2»
Հայկ Սուքիասյան - PAYFA
Հայաստանի Մ-14 հավաքական, 2-րդ թիմ
Հայաստան U14-2
Դարպասապահներ
Գարիկ Մկրտումյան - «Փյունիկ-12-2»
Գառնիկ Ավագյան - «Ուրարտու-12-2»
Պաշտպաններ
Նարեկ Աբրահամյան - «Նոա-12-1»
Ալեքս Հակոբյան - «Ակադեմիա-12-1»
Վահե Ստեփանյան - «Փյունիկ-12-1»
Արտյոմ Զաքարյան - «Ուրարտու-12-1»
Ռաֆայել Մարտիրոսյան - «Ակադեմիա-12-1»
Ռաֆայել Բաղիրյան - «Ակադեմիա-12-1»
Կիսապաշտպաններ
Էմիլ Հայրապետյան - «Փյունիկ-12-2»
Էդգար Ղազարյան - «Փյունիկ-12-2»
Մարկ Սարգսյան - «Ակադեմիա-12-1»
Սամվել Քիշմիրյան - «Ուրարտու-12-2»
Նարեկ Թադևոսյան - «Ուրարտու-12-2»
Հայկ Մարտիրոսյան - «Փյունիկ-12-1»
Համլետ Պողոսյան - «Նոա-12-1»
Առնո Մելքումյան - «Ակադեմիա-12-1»
Հարձակվողներ
Արեգ Բուդաղյան - «Փյունիկ-12-1»
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0