Կակուլիսը չի օգնի Կիպրոսին Հայաստանի դեմ խաղում․ հնարավորություն «Փյունիկի» հարձակվող Պիկիսի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Օմոնիայի» հարձակվող Անդրոնիկոս Կակուլիսը չի միանա Կիպրոսի հավաքականին Ազգերի լիգայի նոյեմբերյան հանդիպումներին։ Ֆուտբոլիստը կմնա ակումբի տրամադրության տակ՝ շարունակելու վնասվածքից հետո վերականգնումը։
Այսպիսով, Կակուլիսը բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա հանդիպումը։ Թիմերի միջև առաջին խաղում հարձակվողը մասնակցել էր հանդիպմանը և դարձել գոլի հեղինակ։
Նրա բացակայության պայմաններում կարող են մեծանալ Յասոնաս Պիկիսի՝ խաղաժամանակ ստանալու հնարավորությունները։ Երևանի «Փյունիկի» հարձակվողը բարձր արդյունավետություն է ցուցադրում Հայաստանի առաջնությունում և կարող է ազգային հավաքականի կազմում իրեն դրսևորելու հնարավորություն ստանալ։
Պիկիսի համար այս հանդիպմանը հնարավոր մասնակցությունն առանձնահատուկ կլինի․ նա կարող է խաղալ այն երկրի հավաքականի դեմ, որի առաջնությունում հանդես է գալիս ակումբային մակարդակում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0