Աստղիկ Փանոսյանը կրկնեց անձնական ռեկորդը՝ կանգ առնելով պատանեկան Օլիմպիական խաղերի եզրափակչից մեկ քայլ հեռավորության վրա
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ աթլետուհի Աստղիկ Փանոսյանը Դաքարում ընթացող 2026 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերում կրկնեց 100 մետր վազքի իր անձնական ռեկորդը, սակայն չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։
Նոյեմբերի 8-ին Փանոսյանը մասնակցեց կիսաեզրափակչին՝ տարածությունը հաղթահարելով 12,83 վայրկյանում։ Այս արդյունքով Հայաստանի ներկայացուցիչն իր վազքախմբում զբաղեցրեց հինգերորդ տեղը, իսկ կիսաեզրափակչի 18 մասնակիցների ընդհանուր հաշվարկում՝ տասներորդը։
Վճռորոշ մրցավազքի ուղեգիր նվաճեցին ինը մարզուհիներ։ Այսպիսով, Փանոսյանն ավարտեց ելույթը 100 մետր մրցատարածությունում՝ եզրափակիչ անցնելու համար անհրաժեշտ տեղից մեկ հորիզոնական ցածր դիրքում։
Մրցումների հաղթող դարձավ Նիգերիայի ներկայացուցիչ Ռոզմարի Նվանկվոն, որը գրանցեց 11,16 վայրկյան արդյունք։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0