SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Շաղոյանն ու Սերոբյանը՝ արդյունավետության առաջատարներ․ ինչ մարզավիճակով են հարձակման գծի ֆուտբոլիստները մոտենում Հայաստանի հավաքականի հանդիպումներին


Շաղոյանն ու Սերոբյանը՝ արդյունավետության առաջատարներ․ ինչ մարզավիճակով են հարձակման գծի ֆուտբոլիստները մոտենում Հայաստանի հավաքականի հանդիպումներին
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի հավաքականի նոյեմբերյան հանդիպումներից առաջ ակումբային մակարդակում առավել արդյունավետ են հանդես եկել «Արարատ-Արմենիայի» եզրային հարձակվողներ Ժիրայր Շաղոյանն ու Արթուր Սերոբյանը։ Ազգային թիմի հոկտեմբերյան հանդիպումներից հետո նրանք միասին խփել են երեք գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

Արթուր Սերոբյանն այս ընթացքում անցկացրել է յոթ հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ժիրայր Շաղոյանի հաշվին ութ խաղում մեկ գոլ և երկու գոլային փոխանցում է։ Հենց «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն են նոյեմբերյան հավաքին մոտենում ազգային թիմի հարձակման գծի խաղացողների շրջանում լավագույն ցուցանիշներով։

Գոլով աչքի է ընկել նաև Հրանտ-Լեոն Ռանոսը, սակայն դրանից հետո հարձակվողն այլևս խաղադաշտ դուրս չի եկել։ Ընդհանուր առմամբ, հավաքականի հոկտեմբերյան հանդիպումներից հետո նա մասնակցել է ընդամենը երկու խաղի։

Գրիգորյանը վերադարձել է ռոտացիա, Սևիկյանը մարզավիճակ է հավաքում

Նարեկ Գրիգորյանը վերադարձել է «Ֆարուլի» ռոտացիա և զգալի խաղաժամանակ ստացել։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է գրոհների կազմակերպմանն ու օգնել թիմին բարձրանալ առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի գոտի։

Գրիգորյանի համար հատկապես հաջող է ստացվել վերջին հանդիպումը․ 29 րոպեում նա կատարել է երեք առանցքային փոխանցում և SofaScore-ից ստացել 7,7 գնահատական։ Միաժամանակ, դիտարկվող ժամանակահատվածում անցկացրած հինգ խաղում նա գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։

Էդգար Սևիկյանը նույնպես անցկացրել է հինգ հանդիպում։ Նրա խաղում առաջընթաց է նկատվում, սակայն մարզավիճակի բարելավումը դեռ չի արտացոլվել արդյունավետության ցուցանիշներում․ այս ընթացքում եզրային հարձակվողը գոլ կամ գոլային փոխանցում չի գրանցել։

Միրանյանը շատ է խաղում, Ղարիբյանն ավելի քիչ րոպեներ է ստանում

Արթուր Միրանյանը շարունակում է կանոնավոր խաղաժամանակ ստանալ իսրայելական ակումբում։ Սակայն թե՛ հարձակվողը, թե՛ նրա թիմը խնդիրներ ունեն գոլային պահերի իրացման հարցում։ Հոկտեմբերյան հավաքից հետո Միրանյանն անցկացրել է հինգ հանդիպում՝ առանց գոլի կամ գոլային փոխանցման։

Արթուր Ղարիբյանի խաղաժամանակը զգալիորեն նվազել է։ Այս ընթացքում նա մասնակցել է չորս հանդիպման և մեկնարկային կազմում ընդգրկվել միայն գավաթային խաղում։ Ֆուտբոլիստը գոլ կամ գոլային փոխանցում չի գրանցել։

Նարեկ Հովհաննիսյանը դեռևս մնում է «Լեխիայի» խոր պահեստայինների թվում։ Ազգային թիմի հոկտեմբերյան հանդիպումներից հետո նա երկու անգամ խաղադաշտ է դուրս եկել՝ առանց գոլի կամ գոլային փոխանցման։

Վիճակագրությունը Հայաստանի հավաքականի հոկտեմբերյան հանդիպումներից հետո

Տվյալները՝ նոյեմբերի 8-ի դրությամբ։

  • Ժիրայր Շաղոյան․ 8 հանդիպում, 1 գոլ, 2 գոլային փոխանցում։

  • Արթուր Սերոբյան․ 7 հանդիպում, 2 գոլ, 2 գոլային փոխանցում։

  • Հրանտ-Լեոն Ռանոս․ 2 հանդիպում, 1 գոլ։

  • Արթուր Ղարիբյան․ 4 հանդիպում՝ առանց գոլի կամ գոլային փոխանցման։

  • Արթուր Միրանյան․ 5 հանդիպում՝ առանց գոլի կամ գոլային փոխանցման։

  • Նարեկ Գրիգորյան․ 5 հանդիպում՝ առանց գոլի կամ գոլային փոխանցման։

  • Նարեկ Հովհաննիսյան․ 2 հանդիպում՝ առանց գոլի կամ գոլային փոխանցման։

  • Էդգար Սևիկյան․ 5 հանդիպում՝ առանց գոլի կամ գոլային փոխանցման։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։