SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ազատյանի արծաթն ու Ժիգալովայի բրոնզը․ Հայաստանը սամբոյի ԱԱ-2026-ն ավարտեց հինգ մեդալով


Ազատյանի արծաթն ու Ժիգալովայի բրոնզը․ Հայաստանը սամբոյի ԱԱ-2026-ն ավարտեց հինգ մեդալով
Ըմբշամարտ 💬 Comment

Հայաստանի հավաքականը Տաշքենդում կայացած սամբոյի 2026 թվականի աշխարհի առաջնության վերջին օրը նվաճեց ևս երկու մեդալ։ Գևորգ Ազատյանը դարձավ արծաթե, իսկ Եկատերինա Ժիգալովան՝ բրոնզե մեդալակիր։ Հայաստանի թիմը մրցաշարն ավարտեց հինգ մեդալով՝ երկու արծաթե և երեք բրոնզե։

Մարտական սամբոյի մինչև 79 կգ քաշային կարգում Գևորգ Ազատյանը տարավ չորս հաղթանակ՝ հաջորդաբար առավելության հասնելով Ղազախստանի, Մավրիտանիայի, Վրաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների նկատմամբ։ Լարված եզրափակչում հայ սամբիստը նվազագույն՝ 2:3 հաշվով զիջեց ռուսաստանցի Ասլանբեկ Կոձաևին և նվաճեց արծաթե մեդալ։

Եկատերինա Ժիգալովան բրոնզե մեդալակիր դարձավ կանանց մարտական սամբոյի մինչև 80 կգ քաշային կարգում։ Նա հաղթեց Ֆիլիպինների ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում պարտվեց Ղազախստանի մարզուհուն։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Նադեժդա Տատարչենկոն։

Վերջին օրը Հայաստանի մյուս ներկայացուցիչները մնացին առանց մեդալների։

Մարզական սամբոյի մինչև 71 կգ քաշային կարգում Արամ Աղաջանյանը հաղթեց Սիրիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, սակայն քառորդ եզրափակչում զիջեց ռուսաստանցի մրցակցին։ Ոսկե մեդալը նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Ամուր Կուատայը։

Մինչև 98 կգ քաշային կարգում Արսեն Հայրապետյանը ելույթը սկսեց ադրբեջանցի սամբիստից կրած պարտությամբ, ապա սփոփիչ գոտեմարտում զիջեց Վրաստանի ներկայացուցչին։ Չեմպիոն դարձավ ռուսաստանցի Անտոն Կոնովալովը։

Մարտական սամբոյի 98 կգ-ից բարձր քաշային կարգում Մխիթար Թեմուրյանը հաղթեց վրացի մարզիկին, ապա պարտվեց ֆրանսիացի մրցակցին։ Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց ռուսաստանցի Միխայիլ Մոխնատկինը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։