«Սյունիկը» կապանյան դերբիում հաղթեց «Գանձասարին» և վաստակեց 11 միավոր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 8-ին Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Սյունիկը» 2:1 հաշվով հաղթեց «Գանձասարին»։ Կապանյան դերբին կայացավ Սիսիանի քաղաքային մարզադաշտում։
Բոլոր երեք գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։ Արդեն 5-րդ րոպեին Ալեն Կարապետյանն առաջ մղեց «Սյունիկին»։ 25-րդ րոպեին Թոմաս Ռոչան հավասարեցրեց հաշիվը, սակայն ընդմիջումից առաջ տանտերերը կրկին առաջ անցան․ 43-րդ րոպեին աչքի ընկավ Վահագն Հայրապետյանը։
Նրա գոլը հաղթական դարձավ․ երկրորդ խաղակեսում հաշիվն այլևս չփոխվեց։
«Սյունիկը» տարավ ընթացիկ առաջնությունում իր երրորդ հաղթանակը։ Թիմը վաստակեց 11 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է տասներորդ տեղը։ «Գանձասարը» երեք միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0