SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Բիչախչյանը բացատրել է, թե ինչու բաց կթողնի Հայաստանի հավաքականի՝ Կիպրոսի և Լատվիայի դեմ հանդիպումները


Բիչախչյանը բացատրել է, թե ինչու բաց կթողնի Հայաստանի հավաքականի՝ Կիպրոսի և Լատվիայի դեմ հանդիպումները
Ֆուտբոլ 💬 Comment

Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Ազգերի լիգայի՝ Կիպրոսի և Լատվիայի դեմ եզրափակիչ հանդիպումներից առաջ Հայաստանի հավաքականից իր բացակայությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ վնասվածքից հետո շարունակում է վերականգնել մարզավիճակը և պետք է աստիճանաբար ավելացնի ծանրաբեռնվածությունը։

Բիչախչյանն արդեն վերադարձել է խաղադաշտ և մասնակցել «Լեգիայի» երկու հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Սակայն, ֆուտբոլիստի խոսքով, լիարժեք մարզավիճակին վերադառնալու գործընթացը դեռ շարունակվում է։

«Շատ եմ ցավում, որ Ազգերի լիգայի վերջին երկու հանդիպումներում չեմ լինի իմ հավաքականի կազմում։ Ես վնասվածքից հետո միայն վերջերս եմ վերադարձել խաղադաշտ և դեռ գտնվում եմ մարզավիճակս լիովին վերականգնելու փուլում։ Այժմ ինձ համար շատ կարևոր է աստիճանաբար վերադառնալ խաղային ռիթմին, ճիշտ բաշխել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և խուսափել շտապելուց՝ հատկապես հաշվի առնելով, որ վնասվածքը կրկնվել էր», — ասվում է Բիչախչյանի ուղերձում։

Կիսապաշտպանը պարզաբանել է, որ մտադիր է աստիճանաբար ավելացնել խաղաժամանակն ակումբում՝ անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածությունը վերականգնելու համար։ Նրա նպատակն է գարնանային հանդիպումներին մոտենալ լավագույն մարզավիճակով և ամբողջ ուժով օգնել ազգային հավաքականին։

«Ակումբում աստիճանաբար ավելացնելով խաղաժամանակս՝ ցանկանում եմ վերականգնել անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածությունս և գարնանային հատվածին մոտենալ լիարժեք մարզավիճակով, որպեսզի կարողանամ ամբողջ ուժով օգնել մեր ազգային հավաքականին», — նշել է ֆուտբոլիստը։

Վերջում Բիչախչյանը թիմակիցներին հաջողություն է մաղթել առաջիկա հանդիպումներում և վստահություն հայտնել, որ թիմը կանի հնարավոր ամեն ինչ՝ երկրպագուներին ուրախացնելու համար։

«Հոգով ու սրտով միշտ հավաքականի հետ եմ։ Շուտով կհանդիպենք», — եզրափակել է Բիչախչյանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։