SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ալեքսանյանը կրկին հրավիրվել է Լատվիայի հավաքական՝ Հայաստանի հետ խաղից առաջ


Ալեքսանյանը կրկին հրավիրվել է Լատվիայի հավաքական՝ Հայաստանի հետ խաղից առաջ
Ֆուտբոլ 💬 Comment

Լատվիայի հավաքականը հրապարակել է Հայաստանի և Չեռնոգորիայի դեմ նոյեմբերյան հանդիպումների կազմը։ 25 ֆուտբոլիստների ցանկում կրկին ընդգրկվել է շվեդական «Նորչյոպինգի» 20-ամյա եզրային հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը։

Ալեքսանյանը հավաքականի առաջիկա հանդիպումներին մոտենում է ակումբային մակարդակում արդյունավետ ելույթների շարքով։ «Նորչյոպինգի» կազմում վերջին հինգ խաղում նա դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ՝ այդ հանդիպումներից յուրաքանչյուրում աչքի ընկնելով գոլով կամ գոլային փոխանցմամբ։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը Լատվիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է Երևանում՝ Հայաստանի դեմ խաղում։ Այդ օրը մարզադաշտում նրան աջակցել են Հայաստանում բնակվող հարազատները։ Այս պահին նա հավաքականի կազմում անցկացրել է երկու հանդիպում։

Լատվիայի հավաքականի կազմը

  • Դարպասապահներ․ Ռիխարդս Մատրևիցս, Նիլս Տոմս Պուրինշ, Ֆրենկս Դավիդս Օրոլս։

  • Պաշտպաններ․ Ռոբերտս Սավալնիեկս, Անդրեյս Ցիգանիկս, Ռայվիս Յուրկովսկիս, Անտոնիյս Չեռնոմորդիյս, Դանիելս Բալոդիս, Դենիսս Մելնիս, Մաքսիմս Տոնիշևս, Դեննիս Սերկին, Օսկարս Վիենտիես։

  • Կիսապաշտպաններ․ Էդուարդս Էմսիս, Էդուարդս Դաշկևիչս, Դմիտրիյս Զելենկովս, Լուկասս Վապնե, Կրիստապս Գրաբովսկիս, Մարկուսս Ստրոդս, Դանիլա Պատիյչուկս, Կրիստերս Չուդարս, Իվանս Պատրիկեևս։

  • Հարձակվողներ․ Յանիս Իկաունիեկս, Վլադիսլավս Գուտկովսկիս, Ռոբերտս Ուլդրիկիս, Ալբերտ Ալեքսանյան։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։