Հայաստանի Մ17 հավաքականը կմրցի Ֆրանսիայի, Իտալիայի և Լյուքսեմբուրգի հետ․ ԵՎՐՈ-2027-ի ընտրական խաղերի ժամանակացույցը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 11-ից 17-ը Երևանում և Աբովյանում կանցկացվեն մինչև 17 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման առաջին փուլի հանդիպումները։ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ֆրանսիան, Իտալիան և Լյուքսեմբուրգը։
Հայաստանի հավաքականի բոլոր երեք հանդիպումները կկայանան Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտում։ Խմբի մյուս խաղերը կընդունի Աբովյանի քաղաքային մարզադաշտը։
Հայաստանի հավաքականը մրցաշարը կսկսի նոյեմբերի 11-ին՝ Ֆրանսիայի դեմ հանդիպումով, ապա նոյեմբերի 14-ին կմրցի Իտալիայի հետ, իսկ նոյեմբերի 17-ին ելույթները կավարտի Լյուքսեմբուրգի դեմ խաղով։
Խաղերի ամբողջական ժամանակացույցը
Ժամերը նշված են Երևանի ժամանակով։
Նոյեմբերի 11
-
12:00. Լյուքսեմբուրգ — Իտալիա — Աբովյանի քաղաքային մարզադաշտ։
-
15:00. Ֆրանսիա — Հայաստան — ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտ, Ավան։
Նոյեմբերի 14
-
12:00. Ֆրանսիա — Լյուքսեմբուրգ — Աբովյանի քաղաքային մարզադաշտ։
-
15:00. Իտալիա — Հայաստան — ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտ, Ավան։
Նոյեմբերի 17
-
14:00. Իտալիա — Ֆրանսիա — Աբովյանի քաղաքային մարզադաշտ։
-
14:00. Հայաստան — Լյուքսեմբուրգ — ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտ, Ավան։
Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Դարպասապահներ
-
Սարգիս Պետրոսյան — «Ակադեմիա»
-
Գևորգ Ղազարյան — «Ուրարտու»
-
Կարեն Ղազարյան — «Ուրարտու»
Պաշտպաններ
-
Գոռ Մկրտչյան — «Ակադեմիա»
-
Էդգար Պետրոսյան — «Ուրարտու»
-
Ռոբերտ Հովակիմյան — «Փյունիկ»
-
Հայկ Ասատրյան — «Փյունիկ»
-
Արեն Բաբայան — «Արարատ-Արմենիա»
-
Քոլին Մալինզ — «Գելաքսի» (ԱՄՆ)
-
Նարեկ Օսիպյան — «Ռոդինա» (Ռուսաստան)
-
Արտյոմ Խարթենյան — «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
-
Գրիգ Մխիթարյան — «Ակադեմիա»
-
Սամվել Պետրոսյան — «Ուրարտու»
-
Հրանտ Հովհաննիսյան — «Ուրարտու»
-
Բենիամին Բեգլարյան — «Ուրարտու»
-
Արման Սեխլյան — «Ուրարտու»
-
Սամվել Բեգլարյան — «Ուրարտու»
-
Ալեքս Գասպարյան — «Փյունիկ»
-
Գրիգոր Հարությունյան — «Փյունիկ»
-
Էրիկ Վուվունիկյան — ԲԿՄԱ
-
Նելսոն Ասոյան — «Մարսետ» (Իսպանիա)
Հարձակվողներ
-
Հակոբ Ղարիբյան — «Ուրարտու»
-
Խաչատուր Գևորգյան — «Փյունիկ»
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0