Սուրեն Կատվալյանը դուրս եկավ պատանեկան Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ և Հայաստանին մեդալ ապահովեց
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը Դակարում անցկացվող 2026 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերում ապահովեց առնվազն բրոնզե մեդալ՝ քառորդ եզրափակչում ժամանակից շուտ հաղթանակ տանելով։
Նոյեմբերի 9-ին մինչև 65 կգ քաշային կարգում Կատվալյանը մրցեց Եգիպտոսի ներկայացուցիչ Ֆահդ Վազիրի հետ։ Մենամարտն ավարտվեց հայ մարզիկի հաղթանակով՝ մրցավարի կողմից մենամարտը դադարեցնելու արդյունքում՝ RSC։
Կիսաեզրափակիչ դուրս գալով՝ Կատվալյանն ապահովեց իր տեղը պատվո հարթակում։ Նոյեմբերի 11-ին նա եզրափակչի ուղեգրի համար կմրցի ճապոնացի Կենսին Սակունոյի հետ, որը քառորդ եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Ահմադշոհ Խոշիմովին՝ 5։0 հաշվով։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ թաեքվոնդոիստ Դավիթ Գրիգորյանը, որը հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում, առաջին մենամարտում 0։2 հաշվով պարտվեց Ուզբեկստանի մարզիկին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0