Վարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Գյումրիի «Շիրակը» պաշտոնապես հայտարարել է Վարդան Բիչախչյանին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
Մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Ֆելիքս Խոջոյանը, Տիգրան Դավթյանը, Արտակ Ադամյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Արթուր Օհանեսյանը։
Բիչախչյանի համար սա վերադարձ է «Շիրակ». նախկինում նա արդեն գլխավորել էր գյումրական ակումբը 2011-ից 2020 թվականներին։ Մասնագետի վերջին աշխատավայրը «Արարատ-Արմենիան» էր, որտեղ նա աշխատել է 2022–2023 թվականներին։
«Շիրակի» հետ Բիչախչյանը 2013 թվականին դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել Հայաստանի գավաթը՝ 2012 և 2017 թվականներին։ Բացի այդ, 2021 թվականին նա Հայաստանի գավաթը նվաճել է «Արարատի» հետ։
Մինչ այդ «Շիրակի» գլխավոր մարզիչը Արսեն Օհանեսյանն էր, որի գլխավորությամբ թիմը մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ 12 միավորով զբաղեցնում է վերջին տեղը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0