Վահրամ Խաչատրյանը՝ վետերանների աշխարհային առաջնության բրոնզե մեդալակիր հունահռոմեական ըմբշամարտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ըմբիշ Վահրամ Խաչատրյանը 2025 թվականի վետերանների աշխարհային առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ հունահռոմեական ըմբշամարտում՝ 70 կգ (Veteran A) քաշային կարգում։
Երրորդ տեղի համար մենամարտում 37-ամյա մարզիկը վստահ հաղթանակ է տարել վրացի ըմբիշ Լաշա Կադեյշվիլիի նկատմամբ՝ 9:0 հաշվով։
Այդ քաշային կարգում չեմպիոն է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Գոգիբերաշվիլին, որը եզրափակչում հաղթել է ռուս ըմբիշ Ռուսլան Ասսակալովին։
Վետերանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը անցկացվել է Հունգարիայում՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը։ Ավելի վաղ երկու հայ ըմբիշներ ևս բրոնզե մեդալներ էին նվաճել ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝