Հայաստանի Մ17 հավաքականը ԵՎՐՈ-ի որակավորման փուլը սկսեց Ֆրանսիայից կրած պարտությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մեկնարկային խաղում 0։4 հաշվով պարտվեց Ֆրանսիային։ Հանդիպումը կայացավ Երևանում։
Հանդիպման ելքը մեծապես վճռվեց դեռ ընդմիջումից առաջ․ «Մոնակոյի» հարձակվող Էլիես Դիալոն հեթ-տրիկ ձևակերպեց՝ ֆրանսիացիներին ապահովելով երեք գնդակի առավելություն։ Երկրորդ խաղակեսում «Տրուայի» ներկայացուցիչ Յանիս Խարբուշը, իրացնելով 11-մետրանոցը, սահմանեց վերջնական հաշիվը։
Ֆրանսիացիներն ամբողջ հանդիպման ընթացքում տիրում էին նախաձեռնությանը և կատարեցին 26 հարված, որոնցից 14-ը՝ դարպասին։ Մհեր Միրզումյանի սաները հիմնականում պաշտպանվում էին և հազվադեպ էին հասնում մրցակցի դարպասին։
Հայաստանի Մ17 հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ Իտալիայի դեմ։ Իտալացիները որակավորման փուլը սկսել են Լյուքսեմբուրգի նկատմամբ 6։0 հաշվով խոշոր հաղթանակով։
Հայաստանի Մ17 հավաքականի կազմը․ Սարգիս Բարբարյան — Արման Սեխլեյան, Քոլին Մուլինս, Արեն Բաբայան, Ռոբերտ Հովակիմյան (Էդգար Պետրոսյան, 84) — Էրիկ Վուվունիկյան (Գրիգ Մխիթարյան, 75), Գոռ Մկրտչյան — Գրիգոր Հարությունյան, Սամվել Պետրոսյան (Հակոբ Ղարիբյան, 75), Բենյամին Բեգլարյան (Խաչատուր Գևորգյան, 63) — Սամվել Բեգլարյան (Ալեքս Գասպարյան, 75)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0