SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արոնյանը՝ երրորդ, Մարտիրոսյանը՝ 13-րդ․ Total Chess-ի մեկնարկային կայծակնային մրցաշարի արդյունքները


Արոնյանը՝ երրորդ, Մարտիրոսյանը՝ 13-րդ․ Total Chess-ի մեկնարկային կայծակնային մրցաշարի արդյունքները
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Լևոն Արոնյանը զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 13-րդը Total Chess World Championship Tour Pilot-ի նախնական կայծակնային մրցաշարում, որն ավարտվել է նոյեմբերի 10-ին Բուդապեշտում։ Մրցմանը մասնակցել է 24 շախմատիստ։

ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը վաստակել է 6 միավոր՝ 9 հնարավորից՝ տոնելով չորս հաղթանակ, չորս պարտիա ավարտելով ոչ-ոքի և կրելով մեկ պարտություն։ Վերջին տուրում նա հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիին և ապահովել տեղը լավագույն եռյակում։

Հաղթող է դարձել Մագնուս Կարլսենը՝ 7 միավորով։ Նորվեգացին մրցաշարն ավարտել է առանց պարտության, իսկ վերջին պարտիայում սևերով հաղթել է Մարտիրոսյանին։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ 6,5 միավորով։

Մարտիրոսյանը մրցաշարն ավարտել է 4,5 միավորով՝ չորս հաղթանակ, մեկ ոչ-ոքի և չորս պարտություն։ Հայ գրոսմայստերը հաղթել է Աբհիմանյու Միշրային, Շահրիյար Մամեդյարովին, Յորդեն վան Ֆորեստին և Վայշալի Ռամեշբաբուին։ Միակ ոչ-ոքին նա գրանցել է մեկնարկային տուրում՝ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ պարտիայում։

Հայկ Մարտիրոսյանի բոլոր արդյունքները

Տուր Սպիտակներ Հաշիվ Սևեր
1 Նոդիրբեկ Աբդուսատորով ½:½ Հայկ Մարտիրոսյան
2 Հայկ Մարտիրոսյան 1:0 Աբհիմանյու Միշրա
3 Հայկ Մարտիրոսյան 0:1 Յան Նեպոմնյաշչի
4 Ֆաբիանո Կարուանա 1:0 Հայկ Մարտիրոսյան
5 Հայկ Մարտիրոսյան 1:0 Շահրիյար Մամեդյարով
6 Յորդեն վան Ֆորեստ 0:1 Հայկ Մարտիրոսյան
7 Հայկ Մարտիրոսյան 0:1 Ալիռեզա Ֆիրուջա
8 Վայշալի Ռամեշբաբու 0:1 Հայկ Մարտիրոսյան
9 Հայկ Մարտիրոսյան 0:1 Մագնուս Կարլսեն

Լրացուցիչ ցուցանիշներով Մարտիրոսյանը եզրափակիչ աղյուսակում զբաղեցրել է 13-րդ տեղը։

Կայծակնային մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով՝ ինը տուրով։ Ժամանակի վերահսկողությունը եղել է երեք րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար երկու վայրկյան հավելումով։ Վերջնական դասակարգումը կօգտագործվի խմբային փուլում միավորների հավասարության դեպքում, փլեյ-օֆֆի մրցաշարային ցանցերում կիսաեզրափակիչ զույգերը որոշելիս, ինչպես նաև յուրաքանչյուր նոկաուտ դիմակայության առաջին կայծակնային պարտիայում խաղաքարերի գույնն ընտրելիս։

Խմբային փուլը կմեկնարկի նոյեմբերի 11-ին։ Մարտիրոսյանը C խմբում կմրցի Կարլսենի, Անիշ Գիրիի, Յան Նեպոմնյաշչու, Աբհիմանյու Միշրայի և Շահրիյար Մամեդյարովի հետ։ Մասնակիցները կանցկացնեն երկշրջան մրցաշար՝ Fast Classic ձևաչափով, 45 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով ժամանակի վերահսկողությամբ։ Հաղթանակի համար տրվում է երեք միավոր, ոչ-ոքիի համար՝ մեկ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։