Օրել Գրինֆելդը նշանակվել է Հայաստան — Կիպր հանդիպման գլխավոր մրցավար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի C2 խմբի հինգերորդ տուրի Հայաստան — Կիպր հանդիպման մրցավարական անձնակազմը։ Խաղը կսպասարկի իսրայելցի մրցավար Օրել Գրինֆելդը։
Նրա օգնականները կլինեն Ռոյ Հասանն ու Իդան Յարկոնին, իսկ չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Գալ Լեյբովիցը։ Տեսաօգնական մրցավարի՝ VAR-ի պատասխանատուն կլինի Դանիել Բար Նաթանը, որին կօգնի Էլի Հախմոնը։ Այսպիսով, մրցավարական անձնակազմի բոլոր անդամները կներկայացնեն Իսրայելը։
Ընթացիկ մրցաշրջանում Գրինֆելդը սպասարկել է Եվրոպա լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի և Իսրայելի առաջնության հանդիպումներ։ Ազգային առաջնությունում նա նաև աշխատել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանի մասնակցությամբ խաղերում։
Մրցաշրջանի 11 հանդիպումներում իսրայելցի մրցավարը ցույց է տվել 57 դեղին և երեք կարմիր քարտ, ինչպես նաև նշանակել հինգ 11-մետրանոց։
Գրինֆելդը նախկինում երկու անգամ սպասարկել է Կիպրոսի հավաքականի հանդիպումները։ Երկու խաղերում էլ կիպրոսցիները պարտվել են՝ Էստոնիային 2:4, իսկ Ուկրաինային՝ 0:1 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0