Սպերցյանը ժամանել է Հայաստանի հավաքական և վերականգնումը կշարունակի Պաբլո Լյանեսի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ժամանել է ազգային հավաքականի ճամբար։ Հավաքի ընթացքում կիսապաշտպանը կշարունակի վնասվածքից հետո վերականգնումը՝ Հայաստանի հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի ղեկավարությամբ։
Սպերցյանը չի կարողանա օգնել հավաքականին Ազգերի լիգայի առաջիկա՝ Կիպրոսի և Լատվիայի դեմ խաղերում։ Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Ալ Ահլիի» կազմում՝ Ասիայի Չեմպիոնների լիգայի «Ալ Սադի» դեմ հանդիպման ժամանակ։
Չնայած խաղադաշտ դուրս գալու հնարավորության բացակայությանը՝ ավագը միացել է ազգային հավաքականին և վերականգնողական բուժումը կանցնի թիմի ճամբարում։ Սպերցյանի՝ լիարժեք մարզումներին վերադառնալու ժամկետները դեռ չեն հայտարարվել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0