Երևանում մեկնարկել է ՈւԵՖԱ-ի զարգացման գավաթը. Հայաստանի Մ15 հավաքականը պարտվեց Ուզբեկստանին հետխաղյա 11-մետրանոցներով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանում մեկնարկել է ՈւԵՖԱ-ի զարգացման գավաթը մինչև 14 և մինչև 15 տարեկանների պատանեկան հավաքականների մասնակցությամբ։ Մրցաշարի հանդիպումներն անցկացվում են ՀՖՖ տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում։
Առաջին խաղային օրը Հայաստանի Մ15 հավաքականը, որը կազմված է 2011 թվականին ծնված ֆուտբոլիստներից, հանդիպեց Ուզբեկստանի թիմի հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1։
Ուզբեկստանը հաշիվը բացեց 41-րդ րոպեին․ ընդմիջումից չորս րոպե առաջ աչքի ընկավ Ռոման Այզատուլովը։ Երկրորդ խաղակեսում Նարեկ Դավթյանի գլխավորած թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը․ 64-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ «Կուբանի» սան Մարատ Եգայանը։
Հանդիպման հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ էին Ուզբեկստանի ֆուտբոլիստները՝ 4:3։
ՈւԵՖԱ-ի զարգացման գավաթ
Հայաստան U15 — Ուզբեկստան U15 — 1:1, 11-մետրանոցներով՝ 3:4
Երևան, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Գոլեր՝ Մարատ Եգայան, 64 — Ռոման Այզատուլով, 41
11-մետրանոց հարվածաշար
Հայաստան՝ Մարատ Եգայան, Հովսեփ Հովսեփյան, Քրիստոֆեր Հայրապետյան
Ուզբեկստան՝ Բոտիր Բախտիյորով, Ֆիրդաուս Տուխտաբոև, Աֆրոզ Էռնազարով, Միրժալոլ Մուրոդիլաև
Օրվա մյուս խաղում Մոլդովայի Մ15 հավաքականը նույնպես հաղթեց Վրաստանին հետխաղյա 11-մետրանոցներով։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում մոլդովական թիմը հաղթեց 3:2 հաշվով։
Մրցաշարում իր առաջին հանդիպումն անցկացրեց նաև Հայաստանի Մ14 հավաքականը։ Արման Առաքելյանի թիմը նվազագույն հաշվով պարտվեց Լատվիային՝ 0:1։ Այդ խաղում միակ գոլի հեղինակ դարձավ Արտեմի Իզոտովը։
ՈւԵՖԱ-ի զարգացման գավաթի բոլոր հանդիպումները կարելի է դիտել YouTube.-ում։
U15 հանդիպումների խաղացանկ
Հայաստան U15 — Մոլդովա U15, 10.05.2026, 11:00
Ուզբեկստան U15 — Վրաստան U15, 10.05.2026, 13:00
Հայաստան U15 — Վրաստան U15, 12.05.2026, 11:00
Մոլդովա U15 — Ուզբեկստան U15, 12.05.2026, 11:00
U14 հանդիպումների խաղացանկ
Հայաստան U14 — Հայաստան U14-2, 10.05.2026, 17:00
Լատվիա U14 — Հայաստան U14-2, 12.05.2026, 13:30
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0