Սպարտակ Միքայելյանը՝ մեծահասակների ՄՄԱ աշխարհի չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը (մինչև 74,8 կգ քաշային կարգ) ոսկե մեդալ է նվաճել 2025թ․ ՄՄԱ աշխարհի առաջնությունում (IMMAF), որը կայացավ Թբիլիսիում։
Վճռական մենամարտում 21-ամյա մարզիկը տպավորիչ հաղթանակ տարավ Նիգերիայի ներկայացուցիչ Բենջամին Էդոզիի նկատմամբ՝ պայքարը ավարտելով խեղդող հնարքով։
Չեմպիոնական տիտղոսին հասնելու ճանապարհին Միքայելյանը անցկացրեց հինգ մենամարտ և բոլորում էլ հաղթեց․ երկու անգամ խեղդող հնարքով, մեկ անգամ՝ նոկաուտով և երկու անգամ՝ մրցավարների որոշմամբ։ Նրա մրցակիցներն էին մարզիկներ Չեխիայից, Նիգերիայից, Դանիայից, Ղազախստանից և Իռլանդիայից։
Ավելի վաղ Սպարտակ Միքայելյանը արդեն դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, իսկ այժմ հաստատեց իր դասը նաև մեծահասակների մակարդակում։
Հայաստանը մրցաշարը ավարտեց երկու մեդալով․ մինչ այդ բրոնզ էր նվաճել Արթուր Ասոյանը։