SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականը Պորտուգալիայում անցկացված լաքրոսի մրցաշարում զբաղեցրեց երրորդ տեղը


Հայաստանի հավաքականը Պորտուգալիայում անցկացված լաքրոսի մրցաշարում զբաղեցրեց երրորդ տեղը
Այլ սպորտաձևեր

Հայաստանի լաքրոսի հավաքականը MEN’S EUROLAX SIXES CUP 2025 մրցաշարում, որը տեղի ունեցավ Պորտուգալիայում, գրավեց երրորդ հորիզոնականը։ Թիմը ցուցադրեց վստահ խաղ, տոնելով հինգ հաղթանակ և կրել միայն մեկ պարտություն։

Հայկական հավաքականը մրցաշարը սկսեց երկու հաղթանակով առաջին խաղային օրը՝ պարտության մատնելով Պորտուգալիայի հավաքականին (15:11) և Շվեյցարիայի White թիմին (15:13)։ Այնուհետև Հայաստանի հավաքականը շարունակեց հաջող ելույթները՝ ջախջախելով Լյուքսեմբուրգին (22:6), Ֆրանսիային (17:7) և Շվեյցարիայի Red թիմին (12:7)։ Միակ պարտությունը գրանցվեց Նիդեռլանդների հետ խաղում (9:15), որը դարձավ մրցաշարի հաղթող։

Մրցաշարի խաղերի արդյունքները՝
Հայաստան — Պորտուգալիա 15:11
Հայաստան — Շվեյցարիա White 15:13
Հայաստան — Լյուքսեմբուրգ 22:6
Հայաստան — Ֆրանսիա 17:7
Հայաստան — Շվեյցարիա Red 12:7
Հայաստան — Նիդեռլանդներ 9:15

Մրցաշարի արդյունքում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը, զիջելով միայն Նիդեռլանդների և Շվեյցարիայի White թիմերին։ Այս արդյունքը մեծ առաջընթաց է հայկական լաքրոսի զարգացման համար, հատկապես 2028 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերի նախաշեմին, որտեղ այս մարզաձևը առաջին անգամ կներկայացվի Lacrosse Sixes ձևաչափով։

MEN’S EUROLAX SIXES CUP 2025-ի վերջնական արդյունքները

Հայաստանի լաքրոսի ֆեդերացիայի նախագահ Ջոնի Մուրադյանը բարձր գնահատեց թիմի ելույթը.

*"Eurolax Sixes Cup 2025-ը առաջին միջազգային մրցաշարն էր այս ձևաչափով, որը բացում է ճանապարհը դեպի Օլիմպիական խաղերի ընտրական փուլերը։ Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ կարող է մրցակցել Եվրոպայի ուժեղագույն թիմերի հետ և կշարունակի պատրաստվել հաջորդ մրցաշարերին։

Մենք հպարտ ենք մեր արդյունքով Eurolax Sixes Cup 2025-ում։ Մրցաշարը հիանալի հնարավորություն էր խաղացողների համար փորձ ձեռք բերելու նոր ձևաչափում, որը կօգտագործվի Օլիմպիադայում։ Մենք շարունակելու ենք աշխատել թիմի ուժեղացման վրա, որպեսզի պատրաստ լինենք ապագա մարտահրավերներին և հասնենք նոր հաջողությունների"։*

Նշենք, որ Հայաստանի հավաքականը կազմվել է ԱՄՆ-ում և Կանադայում հանդես եկող խաղացողներից։ Թիմում ընդգրկված էին մարզիկներ տարբեր քաղաքներից, այդ թվում՝ Գլենդեյլ (Կալիֆորնիա), Դալլաս (Տեխաս), Սան Դիեգո (Կալիֆորնիա) և Տորոնտո (Կանադա)։ Թիմի ավագներն էին Շահե Կաչադուրյանը, Նիկ Պալանջյանը և Դեկլան Պալանջյանը։

Армения Лякросс


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։