Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մալթային և ժամանակից շուտ գրավեց առաջին տեղը խմբում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ բասկետբոլի Եվրոպայի տնային առաջնության C դիվիզիոնում։ Լարված հանդիպումում Հայաստանի թիմը հաղթեց Մալթային 97:90 հաշվով։
Այս հաղթանակից հետո Հայաստանը ժամանակից շուտ ապահովեց առաջին տեղը խմբում։ Խմբային փուլի վերջին տուրում հայկական թիմը կմրցի Մոնակոյի հետ։
Միխայիլ Պետրովը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Հայաստանի հավաքականի ֆորվարդ Միխայիլ Պետրովը։ 200 սմ հասակ ունեցող բասկետբոլիստը հիանալի հանդիպում անցկացրեց և գրանցեց տպավորիչ վիճակագրություն.
14 միավոր, 17 ռեբաունդ, 6 փոխանցում, 8 խլում և 3 բլոկշոթ։
Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Դմիտրի Հաջյանը, որը վաստակեց 31 միավոր։ Եվս 25 միավոր իր հաշվին գրանցեց Իթան Լեոնարդո Կազանջյանը, իսկ Էնթոնի Սարգսյանը դաբլ-դաբլ ձևակերպեց՝ 20 միավոր և 10 ռեբաունդ։
Նշենք, որ Հայաստանի թիմը այս խաղում փաստացի հանդես եկավ ընդամենը վեց խաղացողների ռոտացիայով, ինչն ավելի արժեքավոր է դարձնում Մալթայի նկատմամբ տարած հաղթանակը։

Մինչ Մալթայի հետ հանդիպումը Հայաստանի հավաքականը խոշոր հաշիվներով հաղթել էր Անդորրային և Ջիբրալթարին։ Այժմ թիմը Մոնակոյի դեմ խաղին մոտենում է արդեն խմբի հաղթողի կարգավիճակով։