«Նոան» և «Ուրարտուն» կխաղան Հայաստանի գավաթի եզրափակչում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի դարձան Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակիցները․ մրցաշարի վճռորոշ խաղում կհանդիպեն գավաթի գործող գավաթակիր «Նոան» և «Ուրարտուն»։
Կիսաեզրափակչի պատասխան խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ՝ 0։0։ Առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ թիմը դուրս եկավ եզրափակիչ՝ ընդհանուր 1։0 հաշվով։
Կիսաեզրափակչի երկրորդ զույգում «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթեց «Անդրանիկին»՝ 1։0։ Երկու հանդիպումների արդյունքում երևանյան ակումբն ուժեղ գտնվեց՝ 2։1 հաշվով։
«Նոայի» համար սա կլինի Հայաստանի գավաթի երրորդ եզրափակիչը ակումբի պատմության մեջ։ Թիմը երկու անգամ հասել է վճռորոշ հանդիպմանը և երկու անգամ էլ նվաճել գավաթը։ «Ուրարտուն» եզրափակչում կխաղա արդեն 12-րդ անգամ․ նախկինում ակումբը չորս անգամ դարձել է գավաթակիր։
Առանձին ուշադրության է արժանի «Անդրանիկի» ելույթը։ Վարդենիսի ակումբը դարձավ Առաջին լիգայի առաջին թիմը, որը խաղաց ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում։ Սակայն «Ուրարտուին» շրջանցել նրան չհաջողվեց․ երևանյան ակումբի երկու գոլերն էլ այս դիմակայությունում խփվեցին 11-մետրանոց հարվածներից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0