SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը կհանդիպեն Ավստրիայում հավաքների ընթացքում


Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը կհանդիպեն Ավստրիայում հավաքների ընթացքում
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը դեմ առ դեմ կհանդիպեն Ավստրիայում՝ 13 հուլիսի տեղի ունենալիք ստուգողական խաղի շրջանակում։ Նրանց թիմերը՝ Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» և Հունգարիայի «Պուշկաշ Ակադեմիան», կհանդիպեն միմյանց։

Տիկնիզյանը այս ամառ է միացել «Ցրվենա Զվեզդային» և արդեն մասնակցել է երկու ստուգողական խաղի՝ մեկ գոլի հեղինակ դառնալով։ Թիմը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղին, որտեղ հուլիսի 22-ին կհանդիպի «Վիկինգուր» (Ֆարերներ) – «Լինքոլն» (Ջիբրալթար) զույգի հաղթողի հետ։

Հարությունյանը միացել է «Պուշկաշին» 2025-ի ձմռանը և արագորեն դարձել է հիմնական կազմի խաղացող։ Այս մրցաշրջանում նրան սպասում է եվրագավաթային դեբյուտ․ հուլիսի 24-ին թիմը կհանդիպի Կիպրոսի «Արիսին»՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման շրջանակում։

«Ցրվենա Զվեզդայի» ստուգողական խաղերը Ավստրիայում.

  • Հուլիսի 4․ ՍԿՈ Ամշտետտեն – Ցրվենա Զվեզդա

  • Հուլիսի 9․ Բլաու Վայս Լինց – Ցրվենա Զվեզդա

  • Հուլիսի 10․ ՏՍՎ Հարտբերգ – Ցրվենա Զվեզդա

  • Հուլիսի 13․ Ցրվենա Զվեզդա – Պուշկաշ Ակադեմիա

«Պուշկաշ Ակադեմիայի» ստուգողական խաղերը Ավստրիայում.

  • Հուլիսի 9․ Պուշկաշ Ակադեմիա – Ավստրիա Զալցբուրգ

  • Հուլիսի 13․ Ցրվենա Զվեզդա – Պուշկաշ Ակադեմիա

  • Հուլիսի 16․ Պուշկաշ Ակադեմիա – Պոլեսիե Ժիտոմիր

«Ցրվենա Զվեզդան» հավաք կանցկացնի Ավստրիայում հուլիսի 3-ից 16-ը, իսկ «Պուշկաշ Ակադեմիան» կսկսի իր նախապատրաստական փուլը հուլիսի 5-ին Գայնբերգում՝ ներքին հավաքից հետո, որն անցկացվում է Ֆելչուտում։ Երկու թիմերն էլ մարզումները կանցկացնեն օրական երկու անգամ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։