SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մարտուն Մեժլումյանը կմենամարտի UAE Warriors-ի չեմպիոնական տիտղոսի համար


Մարտուն Մեժլումյանը կմենամարտի UAE Warriors-ի չեմպիոնական տիտղոսի համար
MMA 💬 Comment

Հայ մարտիկ Մարտուն Մեժլումյանը (15-3) կանցկացնի մենամարտ UAE Warriors կազմակերպության թեթև քաշային կարգի թափուր չեմպիոնական տիտղոսի համար։

Մեժլումյանի մրցակիցը կլինի Ուկրաինայի անպարտելի ներկայացուցիչ Վլադիսլավ Ռուդնևը։ Հայ մարտիկի հաշվին կա 15 հաղթանակ և 3 պարտություն, մինչդեռ Ռուդնևը մենամարտին մոտենում է կատարյալ ռեկորդով՝ 12-0։

Մեժլումյանի համար սա կլինի էմիրաթական պրոմոուշենի գոտին նվաճելու երկրորդ փորձը։ 2023 թվականին նա արդեն պետք է անցկացներ տիտղոսային մենամարտ Բրունո Ասևեդոյի դեմ, սակայն վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել մենամարտից։

Մեժլումյան-Ռուդնև մենամարտը կգլխավորի UAE Warriors 71 մրցաշարը, որը կկայանա մայիսի 9-ին Աբու Դաբիում։

Այս իրադարձության շրջանակում հանդես կգա նաև ևս մեկ հայ մարտիկ՝ Սերգո Ալեքսանյանը։ Նա կմենամարտի Կամերունի ներկայացուցիչ Հաուրես Դեայի դեմ։ Ալեքսանյանի ռեկորդը 5-1 է, իսկ նրա մրցակցինը՝ 12-7։

UAE Warriors 71


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։