SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մամիկոն Խաչատրյանը՝ Աշխարհի մարմնամարզության առաջնության արծաթե մեդալակիր Ինդոնեզիայում


Մամիկոն Խաչատրյանը՝ Աշխարհի մարմնամարզության առաջնության արծաթե մեդալակիր Ինդոնեզիայում
Այլ սպորտաձևեր

18-ամյա հայ մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ է նվաճել Ինդոնեզիայում կայացած 2025 թվականի Աշխարհի մարմնամարզության առաջնությունում։ Երիտասարդ մարզիկը փայլուն ելույթ է ունեցել նժույգի վարժության եզրափակչում՝ ստանալով 14.600 միավոր։

Հետաքրքիր է, որ Չինաստանը ներկայացնող Հոն Յանմինը ստացել է նույն միավորը, սակայն լրացուցիչ հաշվարկների արդյունքում նրան է շնորհվել ոսկե մեդալը, իսկ հայ մարմնամարզիկը գրավել է երկրորդ տեղը։

Վերջնական արդյունքներ – Նժույգ
Հոն Յանմին (Չինաստան) – 14.600
Մամիկոն Խաչատրյան (Հայաստան) – 14.600
Պատրիկ Հուպս (ԱՄՆ) – 14.566
Համլետ Մանուկյան (Հայաստան) – 14.433
Ալեքսանդր Յոլշին-Քեշ (Մեծ Բրիտանիա) – 14.366
Զեյնոլլա Իդրիսով (Ղազախստան) – 13.660
Նարիման Կուրբանով (Ղազախստան) – 13.533
Էյդան Լի (Կանադա) – 12.366

Նշենք, որ այս տարվա սկզբին ևս Մամիկոն Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունում՝ գրավելով երկրորդ տեղը իր հայրենակցի՝ Համլետ Մանուկյանից հետո։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։