Լևոն Ասատրյանը՝ վետերանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
54-ամյա հայ ըմբիշ Լևոն Ասատրյանը (78 կգ) բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի 2025 թվականի առաջնությունում, որը անցկացվում է հոկտեմբերի 7-12-ը Բուդապեշտում։
Բրոնզե մեդալի համար պայքարում Ասատրյանը 8:4 հաշվով հաղթել է բուլղարացի Գյունայ Գյունևին։ Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել գերմանացի Ֆալկ Շլեհանը, իսկ արծաթե մեդալը նվաճել է ռուսաստանցի Սերգեյ Շանյավսկին։
Սա Հայաստանի երկրորդ բրոնզն է այս մրցաշարում․ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Արմեն Կարապետյանը (70 կգ)։