Բրատիսլավայում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2025 թվականի Եվրոպայի առաջնության առաջին օրը։ Ամփոփվել են հինգ քաշային կարգերի՝ 55 կգ, 63 կգ, 77 կգ, 87 կգ և 130 կգ, եզրափակչի մասնակիցները։
Հայաստանի բոլոր հինգ ներկայացուցիչներն էլ պահպանել են մեդալի համար պայքարելու հնարավորությունը։ Երկուսը դուրս են եկել եզրափակիչ, մեկն ուղիղ կպայքարի բրոնզի համար, իսկ ևս երկուսը շարունակելու են պայքարը սփոփիչ գոտեմարտերում։
63 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը կիսաեզրափակչում վստահ հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրիյ Սեմենչուկի նկատմամբ՝ 8:0 հաշիվով ընդամենը մեկուկես րոպեում։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Քերեմ Քամալը Թուրքիայից, որը կիսաեզրափակչում հաղթեց գործող չեմպիոն Մուրադ Մամմադովին Ադրբեջանից։ Հիշեցնենք, որ 2024 թվականին Քամալը դարձել էր նաև աշխարհում զինվորականների չեմպիոն՝ Երևանում կայացած մրցաշարում։
77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում հաղթեց Բուլղարիայի անունից հանդես եկող Հայկ Մնացականյանին՝ 5:1 հաշվով։ Եզրափակիչում նա կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիդզեի հետ։
Մանվել Խաչատրյանը (55 կգ) կիսաեզրափակչում 1:5 հաշվով պարտվեց աշխարհի քառակի չեմպիոն Էլդանիզ Ազիզլիին Ադրբեջանից։ Վաղը նա կպայքարի բրոնզե մեդալի համար։
Կարեն Խաչատրյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ) շարունակում են ելույթները սփոփիչ փուլում։ Հաղթանակը նրանց կտանի բրոնզե եզրափակիչ։
55 կգ՝
Էլդանիզ Ազիզլի (Ադրբեջան) — Մանվել Խաչատրյան (Հայաստան) 5-1
Էմին Սեֆերշաև (Ռուսաստան) — Արտյոմ Դելեանու (Մոլդովա) 4-1
Եզրափակիչ. Էլդանիզ Ազիզլի (Ադրբեջան) — Էմին Սեֆերշաև (Ռուսաստան)
63 կգ՝
Կարեն Ասլանյան (Հայաստան) — Անդրիյ Սեմենչուկ (Ուկրաինա) 8-0
Մուրադ Մամմադով (Ադրբեջան) — Քերեմ Քամալ (Թուրքիա) 4-5
Եզրափակիչ. Կարեն Ասլանյան (Հայաստան) — Քերեմ Քամալ (Թուրքիա)
77 կգ՝
Ռամազ Զոիդզե (Վրաստան) — Պեր Օլոֆսոն (Շվեդիա) 10-2
Հայկ Մնացականյան (Բուլղարիա) — Մալխաս Ամոյան (Հայաստան) 1-5
Եզրափակիչ. Ռամազ Զոիդզե (Վրաստան) — Մալխաս Ամոյան (Հայաստան)
87 կգ՝
Սեմյոն Նովիկով (Բուլղարիա) — Իսլամ Աբբասով (Ադրբեջան) 5-3
Ալեքսանդր Կոմարով (Սերբիա) — Դավիդ Լոսոնցի (Հունգարիա) 1-5
Եզրափակիչ. Սեմյոն Նովիկով (Բուլղարիա) — Դավիդ Լոսոնցի (Հունգարիա)
130 կգ՝
Դմիտրի Զարուբսկի (Բելառուս) — Սերգեյ Սեմենով (Ռուսաստան) 0-8
Մուհամմետ Բաքըր (Թուրքիա) — Ջելլո Կրամեր (Գերմանիա) 3-2
Եզրափակիչ. Սերգեյ Սեմենով (Ռուսաստան) — Մուհամմետ Բաքըր (Թուրքիա)
Եզրափակիչները կկայանան ապրիլի 12-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայի ժամանակով։ Ուղիղ հեռարձակումը կլինի մեր Telegram ալիքում։