Հրանտ-Լեոն Ռանոսն այս ամռանը վարձավճարով չի հեռանա
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կրկին վարձավճարով չի հեռանա։
22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ գործում է մինչև 2027 թվականի ամառ։ Այդ պատճառով գերմանական ակումբը կփորձի ոչ թե հերթական անգամ վարձավճարով բաց թողնել խաղացողին, այլ դիտարկել նրա լիարժեք վաճառքի տարբերակը։
Transfermarkt-ի տվյալներով՝ Ռանոսի տրանսֆերային արժեքն արդեն նվազել է մինչև 600 հազար եվրո։ Սակայն իրականում «Գլադբախը» պատրաստ է հայ հարձակվողին բաց թողնել նաև ավելի փոքր գումարի դիմաց։
Նոր վարձակալության համար ակումբը պետք է երկարաձգի Ռանոսի պայմանագիրը, ինչին «Բորուսիան» պատրաստ չէ գնալ։ Եթե Ռանոսը չհամաձայնի որևէ ակումբ տեղափոխվել, կամ նրա համար գնորդ չգտնվի, նա ռիսկի է դիմում մրցաշրջանն անցկացնել երիտասարդական թիմում՝ ինչպես Սարգիս Ադամյանը նախորդ մրցաշրջանում։
Անցած մրցաշրջանի երկրորդ հատվածը Ռանոսն անցկացրեց Երկրորդ Բունդեսլիգայի «Այնտրախտ» Բրաունշվեյգ ակումբում։ Այդ վարձակալությունը անհաջող ստացվեց. հայ հարձակվողը մասնակցեց 11 հանդիպման, սակայն չկարողացավ աչքի ընկնել գոլով կամ գոլային փոխանցմամբ։
Մրցաշրջանի առաջին հատվածում Ռանոսը հանդես էր գալիս Բունդեսլիգայում՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կազմում, և խփեց իր նորամուտի գոլը Գերմանիայի առաջնությունում։