Հենրիխ Մխիթարյանը «Լացիոյի» դեմ խաղում կլինի «Ինտերի» մեկնարկային կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Ինտերի» մեկնարկային կազմում Ա Սերիայի 36-րդ տուրի՝ «Լացիոյի» դեմ խաղում։ Հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 9-ին, Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում և կմեկնարկի տեղական ժամանակով 18:00-ին, Երևանի ժամանակով՝ 20:00-ին։
Հայ երկրպագուների համար այս հանդիպումը առանձնահատուկ նշանակություն ունի։ Հաշվի առնելով, որ Մխիթարյանը հնարավոր է ավարտի կարիերան մրցաշրջանի ավարտին, «Լացիոյի» դեմ խաղը կարող է լինել լեգենդար հայ ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի վերջին հանդիպումներից մեկը։
«Ինտերը» այս հանդիպմանը մոտենում է արդեն Իտալիայի չեմպիոնի կարգավիճակում։ Միլանյան ակումբը սկուդետտոն ձևակերպել է նախորդ տուրում, այդ պատճառով Քրիստիան Կիվուի թիմը կարող է խաղալ ավելի հանգիստ, բայց «Լացիոյի» դեմ հանդիպումը միևնույն է մնում է սկզբունքային և հետաքրքիր։
Մխիթարյանը խաղը կսկսի կիսապաշտպանության կենտրոնում՝ Նիկոլո Բարելայի և Պետար Սուչիչի հետ։ «Ինտերի» հարձակման գծում առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգան Մարկուս Թյուրամն ու Լաուտարո Մարտինեսը։
Մխիթարյանի համար սա ևս մեկ հնարավորություն է խաղադաշտ դուրս գալ «Ինտերի» մարզաշապիկով և երկրպագուներին նվիրել գեղեցիկ ֆուտբոլային երեկո։ Նման հանդիպումները արդեն արժե դիտել ոչ միայն արդյունքի, այլև պահի համար՝ ևս մեկ անգամ վայելելու Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի խաղը։
Պաշտոնական կազմերը
«Ինտեր»․ Խոսեպ Մարտինես, Բիսեկ, Աչերբի, Բաստոնի, Դիուֆ, Սուչիչ, Բարելա, Մխիթարյան, Կառլոս Աուգուստո, Թյուրամ, Լաուտարո։
Պահեստայիններ․ Զոմմեր, Դի Ջեննարո, Դյումֆրիս, Դե Վրեյ, Զելինսկի, Լուիս Էնրիկե, Բոննի, Ֆրատեզի, Ականժի, Դիմարկո, Դարմիան, Կոկկի, Մոսկոնի։
Գլխավոր մարզիչ․ Քրիստիան Կիվու։
«Լացիո»․ Մոտտա, Մարուշիչ, Ռոմանյոլի, Հիլա, Պելեգրինի, Բաշիչ, Ռովելա, Դելե-Բաշիրու, Կանչելյերի, Նոսլին, Պեդրո։
Պահեստայիններ․ Ֆուրլանետտո, Ջակոմոնե, Ժիգո, Պատրիկ, Նունու Տավարեշ, Իսակսեն, Դիա, Ռատկով, Բելահյանե, Հյուսայ, Թեյլոր, Պրովստգոր, Մալդինի, Պշիբորեկ, Լացարի։
Գլխավոր մարզիչ․ Մաուրիցիո Սարի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0