Ֆրանսիացի մրցավարները կսպասարկեն Իռլանդիա – Հայաստան հանդիպումը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նշանակվել է մրցավարական կազմը Աշխարհի առաջնության 2026-ի ընտրական փուլի F խմբի չորրորդ տուրի Իռլանդիա – Հայաստան հանդիպման համար։ Խաղը կկայանա հոկտեմբերի 14-ին Դուբլինում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Հանդիպումը կանցկացվի VAR համակարգի կիրառմամբ։
Մրցավարական բրիգադը՝
Գլխավոր մրցավար՝ Բենուա Բաստիեն (Ֆրանսիա)
Օգնական մրցավարներ՝ Հիշամ Զաքրանի (Ֆրանսիա), Օրելիեն Բերտոմյե (Ֆրանսիա)
VAR մրցավար՝ Էրիկ Վատելիե (Ֆրանսիա)
VAR-ի օգնական՝ Բերտ Պուտ (Ֆրանսիա)
Պահեստային մրցավար՝ Ստեֆանի Ֆրապպար (Ֆրանսիա)
42-ամյա Բենուա Բաստիենը Ֆրանսիայի ամենափորձառու մրցավարներից մեկն է։ Ներկայիս մրցաշրջանում նա սպասարկել է Լիգա 1-ի հանդիպումներ, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի որակավորման խաղ՝ Սլովակիայի «Սլովան»-ի և Ղազախստանի «Կայրաթ»-ի միջև։