Հայաստանի գավաթի եզրափակիչ «Ուրարտու» — «Նոա» հանդիպումը կսպասարկեն օտարերկրյա մրցավարներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Հայաստանի գավաթի 2026 թվականի եզրափակիչ՝ «Ուրարտու» և «Նոա» թիմերի միջև հանդիպմանը նշանակել օտարերկրյա մրցավարական բրիգադ։
Ինչպես հայտնել են ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժնից, մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ Մրցավարների անունները, որոնք կսպասարկեն հանդիպումը, հայտնի կդառնան ավելի ուշ։
Ֆեդերացիայում ընդգծել են, որ լիովին վստահում են հայ մրցավարներին և բարձր են գնահատում նրանց մասնագիտական մակարդակը։ Միևնույն ժամանակ, օտարերկրյա մրցավարներ հրավիրելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, երբ մի շարք երկրներում ազգային գավաթների եզրափակիչները վստահվում են արտասահմանյան մրցավարական բրիգադների։
ՀՖՖ-ն նաև հայտնել է, որ Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանը կավարտվի մայիսի 27-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0