SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ նվաճեց Բալկանյան երկրների 2025 թվականի առաջնությունում


Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ նվաճեց Բալկանյան երկրների 2025 թվականի առաջնությունում
Այլ սպորտաձևեր

Հայ ըմբշամարտիկ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալակիր դարձավ Բալկանյան երկրների թեթև աթլետիկայի 2025 թվականի առաջնությունում, որը տեղի ունեցավ Հունաստանի Վոլոս քաղաքում՝ հուլիսի 26-ից 27-ը։

3000 մ վազքում Մկրտչյանը ցույց տվեց 8:13.12 արդյունք և զբաղեցրեց երրորդ տեղը։ Առաջինը ավարտեց թուրք մարզիկ Աբդուրահման Գեդիկլիօղլուն (8:11.38), իսկ երկրորդ տեղը գրավեց բուլղարացի Իվո Բալաբանովը (8:11.79)։

Բացի այդ, Երվանդ Մկրտչյանը մասնակցեց նաև 1500 մ վազքին, որտեղ կանգ առավ մեկ քայլով պատվո հարթակից՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։

Հիշեցնենք, որ հայ վազորդը մասնակցել էր Փարիզի Օլիմպիական խաղերին և տարվա սկզբին դարձել էր Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող՝ 1500 մ վազքում։

Վոլոսում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը ներկայացնում էին հինգ մարզիկներ՝ Գայանե Չիլոյանը, Մերի Սարգսյանը, Գոռ Հարությունյանը, Լևոն Աղասյանը և Երվանդ Մկրտչյանը։ Թիմի միակ մեդալը հենց Մկրտչյանն էր նվաճել։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։