Երկու հայեր Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում խաղացին Ադրբեջանի դեմ
Photo: rfs.ru
Փետրվարի 16-ին Մինսկում՝ Զարգացման Գավաթի շրջանակներում, Ռուսաստանի Մ-17 հավաքականը վստահ հաղթանակ տարավ Ադրբեջանի հասակակիցների նկատմամբ՝ 3:0 հաշվով։
Այս խաղին մասնակցեցին հայկական ծագումով երկու ֆուտբոլիստ՝ «Ակրոն»-ից Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռոստով»-ից Սարգիս Թվերիտնևը։ Երկուսն էլ խաղաժամանակ ստացան, իսկ Թվերիտնևը (№19) գոլային փոխանցում կատարեց՝ մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։
ՏԵՍԱՆՅՈՒԹ:
Փետրվարի 17-ին Ռուսաստանի Մ-17 հավաքականը 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ղազախստանի Մ-17 հավաքականի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0