Դավիթ Չալոյանը դարձավ Եվրոպայի բռնցքամարտի Գրան պրիի արծաթե մեդալակիր Չեխիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը նվաճեց արծաթե մեդալ Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում անցկացված Եվրոպայի բռնցքամարտի Գրան պրիում։
Չալոյանը հանդես էր գալիս 90 կգ-ից բարձր քաշային կարգում։ Եզրափակիչի ճանապարհին Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը հաղթանակներ տարավ Գերմանիայի և Անգլիայի բռնցքամարտիկների նկատմամբ։
Վճռորոշ մենամարտում Չալոյանը զիջեց Հնդկաստանի ներկայացուցիչ Նարենդերին և ավարտեց մրցաշարը երկրորդ տեղում։
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի Գրան պրիում Հայաստանի հավաքականը ներկայացնում էին երկու բռնցքամարտիկներ։ 70 կգ քաշային կարգում հանդես եկած Արարատ Հարությունյանը մնաց առանց մեդալի։