Առանց Ալեքսանյանի, բայց Ամոյանի հետ․ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-2026-ի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի է դարձել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը 2026 թվականի աշխարհի առաջնության համար։ Ազգային թիմը ներկայացված կլինի բոլոր տասը քաշային կարգերում։
Հայաստանի հավաքականի կազմը ԱԱ-2026-ում
55 կգ — Նորայր Ախոյան
60 կգ — Սուրեն Աղաջանյան
63 կգ — Կարեն Ասլանյան
67 կգ — Սլավիկ Գալստյան
72 կգ — Աշոտ Խաչատրյան
77 կգ — Մալխաս Ամոյան
82 կգ — Սամվել Գրիգորյան
87 կգ — Գևորգ Թադևոսյան
97 կգ — Հայկ Խլոյան
130 կգ — Ռազմիկ Քուրդյան
Հայաստանի հավաքականի գլխավոր առաջատարներից մեկը կլինի մինչև 77 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը։ Նրա հետ աշխարհի առաջնության մեդալների համար կպայքարեն նաև Սլավիկ Գալստյանը, Կարեն Ասլանյանը, Նորայր Ախոյանը և հավաքականի մյուս ներկայացուցիչները։
Հայ ըմբիշները հանդես կգան նաև այլ երկրների կազմում
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև հայկական ծագում ունեցող մի քանի ըմբիշներ, որոնք ներկայացնում են այլ ազգային հավաքականներ։
55 կգ — Կորյուն Սաղրադյան (Ուկրաինա)
67 կգ — Գագիկ Սնջոյան (Ֆրանսիա)
82 կգ — Հայկ Մնացականյան (Բուլղարիա)
97 կգ — Արթուր Սարգսյան (Ռուսաստան)
130 կգ — Արթուր Սարկսյան (Չեխիա)
2026 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Աստանայում (Ղազախստան)։
Թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանն այս անգամ բաց կթողնի աշխարհի առաջնությունը և կշարունակի մարզավիճակ հավաքել մինչև օլիմպիական որակավորման փուլի մեկնարկը, սակայն շատ խոստումնալից Հայկ Խլոյանը, ով նախկինում մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն է, հնարավորություն կունենա 97 կգ քաշային կարգում։
Առաջատարների մի մասը ընտրել է U23 աշխարհի առաջնությունը
2026 թվականին մեծահասակների աշխարհի առաջնությունն ու մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը կանցկացվեն ընդամենը մեկ շաբաթ տարբերությամբ։ Խիտ մրցաշրջանի պատճառով մի շարք մարզիկներ ստիպված են եղել ընտրություն կատարել երկու մրցաշարերից միայն մեկի օգտին։
Այսպես, U23 Եվրոպայի գործող չեմպիոն և Բենուր Փաշայանի հուշամրցաշարի եզրափակիչի մասնակից Արամայիս Հարությունյանը կմասնակցի միայն երիտասարդական աշխարհի առաջնությանը։
U23 աշխարհի առաջնությանը կմեկնեն նաև Հայաստանի գործող չեմպիոններ և Եվրոպայի առաջնության մեդալակիրներ Գասպար Տերտերյանն ու Մանվել Խաչատրյանը։
Իր հերթին Սուրեն Աղաջանյանը ընտրել է մեծահասակների աշխարհի առաջնությունը և Հայաստանը կներկայացնի մինչև 60 կգ քաշային կարգում։
Հայաստանի հավաքականի ամբողջական կազմը U23 աշխարհի առաջնության համար կարելի է դիտել այստեղ։