Հայաստանի հավաքականը հրապարակել է Մ23 ԱԱ-ի կազմը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը հրապարակել է այն կազմը, որը կմասնակցի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։ Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 12-ից 18-ը Լաս Վեգասում (ԱՄՆ)։
Հայ մարզիկները կմասնակցեն հունահռոմեական, ազատ և կանանց ըմբշամարտի մրցումներին։
Հունահռոմեական ըմբշամարտ
-
55 կգ — Մանվել Խաչատրյան
-
60 կգ — մասնակից չկա
-
63 կգ — Յուրի Կարապետյան
-
67 կգ — Յուրիկ Հովեյան
-
72 կգ — Գասպար Տերտերյան
-
77 կգ — Սամվել Տերտերյան
-
82 կգ — Մարտիկ Պետրոսյան
-
87 կգ — Վիգեն Նազարյան
-
97 կգ — Ռուբեն Գևորգյան
-
130 կգ — Արամայիս Հարությունյան
Բացի այդ, Չեխիայի հավաքականի կազմում 130 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Սարգսյանը։
Ազատ ոճի ըմբշամարտ
-
57 կգ — Արմեն Հարությունյան
-
61 կգ — Սարգիս Բեգոյան
-
65 կգ — Հայկ Աբրահամյան
-
70 կգ — Դավիթ Մարգարյան
-
74 կգ — Գրիգոր Չոլաքյան
-
79 կգ — Հայկ Պապիկյան
-
86 կգ — Ռազմիկ Եփրեմյան
-
92 կգ — Մուշեղ Մկրտչյան
-
97 կգ — Գուրգեն Սիմոնյան
-
125 կգ — Խաչատուր Խաչատրյան
Ռուսաստանի հավաքականի կազմում 86 կգ քաշային կարգում հանդես կգա Արսեն Բալայանը։
Կանանց ըմբշամարտ
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի Սերինե Դիանա Կրեյնը, որը կմրցի 50 կգ քաշային կարգում։
Անցած տարվա Մ23 աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ազատ ոճի ըմբշամարտում մեդալ չնվաճեց և թիմային հաշվարկում զբաղեցրեց 12-րդ տեղը։
Հունահռոմեական ըմբշամարտում Հայաստանի թիմը զբաղեցրեց 7-րդ տեղը և նվաճեց երկու մեդալ։ Ռազմիկ Քուրդյանը 130 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ։
Այս տարվա Մ23 Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշներն ավելի հաջող հանդես եկան։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճեց չորս մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրեց երրորդ տեղը։ Լևիկ Միքայելյանը (61 կգ) դարձավ Մ23 Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ Արմեն Հարությունյանը (57 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ։
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին չորս մեդալ՝ 2 ոսկի, 1 արծաթ և 1 բրոնզ։
Եվրոպայի Մ23 չեմպիոններ դարձան Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ)։ Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճեց արծաթե, իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալ։
Մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Լաս Վեգասում հոկտեմբերի 12-ից 18-ը։