SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանն օգնեց «Ալ-Ահլիին» հաղթել Ռոնալդուի «Ալ-Նասրին». հայ կիսապաշտպանի վիճակագրությունը


Սպերցյանն օգնեց «Ալ-Ահլիին» հաղթել Ռոնալդուի «Ալ-Նասրին». հայ կիսապաշտպանի վիճակագրությունը
Ֆուտբոլ

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրի հետաձգված խաղում «Ալ-Ահլին» կարևոր հաղթանակ տարավ «Ալ-Նասրի» նկատմամբ՝ 3:1 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը՝ խաղադաշտում անցկացնելով 80 րոպե։

Հաղթող թիմի կազմում գոլերով աչքի ընկան Ռոժեր Իբանյեսը, Գալենոն և Այվան Թոունին։ «Ալ-Նասրի» միակ գոլի հեղինակը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր։

Էդուարդ Սպերցյանը «Ալ-Ահլիի» մեկնարկային կազմում էր և ակտիվ մասնակցություն ունեցավ թիմի հարձակողական գործողություններին։ Նրա իրացրած անկյունային հարվածից հետո պաշտպան Ռոժեր Իբանյեսը գրավեց մրցակցի դարպասը։ Սակայն գոլային փոխանցումը չգրանցվեց հայ կիսապաշտպանի անվան դիմաց, քանի որ դրվագում գնդակն անդրադարձել էր այլ ֆուտբոլիստից։

80 րոպեների ընթացքում Սպերցյանը կատարեց երեք առանցքային փոխանցում, հինգից երեք ճշգրիտ եզրային փոխանցում և ցուցադրեց փոխանցումների 90% ճշգրտություն։

Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը «Ալ-Նասրի» դեմ

  • Խաղադաշտում անցկացրած րոպեներ՝ 80

  • Հարվածներ՝ 1 (xG՝ 0,03)

  • Առանցքային փոխանցումներ՝ 3 (xA՝ 0,22)

  • Ճշգրիտ եզրային փոխանցումներ՝ 3/5

  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 18 (90%)

  • Վաստակած խախտումներ՝ 3

  • Գնդակի կորուստներ՝ 10

  • Գնդակի վերադարձներ՝ 2

  • Հաղթած մենապայքարներ՝ 5/11

  • Կանոնների խախտումներ՝ 3

  • Դեղին քարտեր՝ 1

  • SofaScore-ի գնահատականը՝ 6,9

Սպերցյանի համար այս հանդիպումը վերադարձ էր խաղադաշտ վնասվածքից հետո, որի պատճառով նա բաց էր թողել Հայաստանի հավաքականի՝ Ազգերի լիգայի նոյեմբերյան հանդիպումները Կիպրոսի և Լատվիայի դեմ։

Այս հաղթանակի շնորհիվ «Ալ-Ահլին» բարձրացավ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։