SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դավիթ Սիմոնյանը նոկաուտի ենթարկեց Եվրոպայի Մ19 չեմպիոնին և Հայաստանին ապահովեց մեդալ Եվրոպայի Մ23 առաջնությունում


Դավիթ Սիմոնյանը նոկաուտի ենթարկեց Եվրոպայի Մ19 չեմպիոնին և Հայաստանին ապահովեց մեդալ Եվրոպայի Մ23 առաջնությունում
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը դուրս է եկել Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ։ Մինչև 90 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը տպավորիչ վաղաժամ հաղթանակ է տարել Եվրոպայի Մ19 չեմպիոն, անգլիացի Էմանուել Ադեկալի Կարգբոյի նկատմամբ։

Նոյեմբերի 20-ին կայացած մենամարտն ավարտվել է արդեն առաջին ռաունդում։ Ինչպես հայտնում է European Boxing-ը, 19-ամյա Կարգբոն ակտիվ է սկսել հանդիպումը և փորձել տիրել նախաձեռնությանը, սակայն Սիմոնյանը պատասխանել է իրանին հասցված հզոր հարվածով։ Հայ բռնցքամարտիկը զարգացրել է գրոհը՝ մի շարք դիպուկ հարվածներ հասցնելով մրցակցի գլխին, և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան։

Այս հաղթանակի շնորհիվ Սիմոնյանը նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր և Հայաստանին ապահովել առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի Մ23 առաջնությունում։

Հատկանշական է, որ Դավիթը մրցաշարում արդեն երկրորդ անընդմեջ վաղաժամ հաղթանակն է տոնել։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին, 1/8 եզրափակիչում նա հաղթել էր թուրք բռնցքամարտիկ Մուհամմեթ Ֆուրկան Կարադաղին։ Այդ մենամարտը մրցավարը դադարեցրել էր երրորդ ռաունդի 1:09 րոպեին։

Այսպիսով, Սիմոնյանը Եվրոպայի առաջնությունում իր երկու մենամարտերն էլ ավարտել է վաղաժամ հաղթանակներով և շարունակում է պայքարը ոսկե մեդալի համար։

Կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան նոյեմբերի 22-ին, իսկ եզրափակիչները նախատեսված են նոյեմբերի 24-ին։

Պորեչում ընթացող Եվրոպայի Մ23 առաջնությանը մասնակցում են 39 երկրների 276 բռնցքամարտիկներ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։