Բենիկ Հովհաննիսյանը տպավորիչ տուգանային հարվածով հաղթանակ պարգևեց «Վանին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բենիկ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Վան» — «Գանձասար» հանդիպման գլխավոր հերոսը։
Հայկական ֆուտբոլի 33-ամյա վետերանը անհավանական գոլ խփեց տուգանային հարվածից, որը, ի վերջո, դարձավ հանդիպման միակ գոլը։ Հովհաննիսյանի դիպուկ հարվածի շնորհիվ «Վանը» նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթեց «Գանձասարին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Հովհաննիսյանի համար այս գնդակը դարձավ ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդը։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստն իր երկու գոլերն էլ խփել է ուղիղ տուգանային հարվածներից։
Բենիկն արդեն 15-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ շարունակելով ապացուցել իր բարձր կարգն ու կարևորությունը թիմի համար։
24-րդ տուրից հետո «Վանը» Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը՝ վաստակած 28 միավորով։ «Գանձասարը» 21 միավորով գտնվում է 8-րդ հորիզոնականում։ Երկու թիմերն էլ արդեն լուծել են բարձրագույն դիվիզիոնում տեղը պահպանելու խնդիրը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0