SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ազատ Հովհաննիսյանը կանցկացնի մենամարտ անպարտելի մեքսիկացու դեմ Սան Դիեգոյում կայանալիք մրցաշարի շրջանակում։


Ազատ Հովհաննիսյանը կանցկացնի մենամարտ անպարտելի մեքսիկացու դեմ Սան Դիեգոյում կայանալիք մրցաշարի շրջանակում։
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը (21-5) վերադառնում է ռինգ՝ մրցելու Մեքսիկայի ամենահեռանկարային երիտասարդ մարզիկներից մեկի՝ Սեբաստյան Ռեյեսի (19-0) դեմ։ Նրանց 8 ռաունդ տևողությամբ մենամարտը երկրորդ թեթև քաշային կարգում կկայանա մայիսի 10-ից 11-ի գիշերը՝ Սան Դիեգոյում (ԱՄՆ)։

Հովհաննիսյանի համար սա հնարավորություն է դադարեցնելու երկու անընդմեջ պարտությունների շարքը. նախորդ մենամարտերում նա զիջել է Լուիս Ներիին (36-2) և Ալան Պիկասոյին (31-0-1), որոնք երկուսն էլ Մեքսիկայից են։ Նշենք, որ Ներիի հետ մենամարտը ճանաչվել է 2023 թ․ լավագույն մենամարտը։

Բացի Հովհաննիսյան — Ռեյես մենամարտից, այդ երեկոյի ընթացքում տեղի կունենան նաև երկու չեմպիոնական մենամարտեր․

Ռայմոնդ Մուրատալա (22-0) ընդդեմ Զաուր Աբդուլաևի (20-1)՝ IBF թեթև քաշային կարգում թափուր տիտղոսի համար։

Էմանուել Նավարետե (39-2-1) ընդդեմ Չարլի Սուարեսի (18-0)՝ WBO երկրորդ թեթևագույն քաշային կարգում տիտղոսի համար։

Սան Դիեգոյում տեղի ունեցող բռնցքամարտի երեկոյի հեռարձակումը հասանելի կլինի ESPN+ հարթակում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։