SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վենետիկում կայացած հեղինակավոր մրցաշարի հաղթող դարձավ հայկական կարատեի ներկայացուցիչ Նորիկ Մակարյանը


Վենետիկում կայացած հեղինակավոր մրցաշարի հաղթող դարձավ հայկական կարատեի ներկայացուցիչ Նորիկ Մակարյանը
Այլ սպորտաձևեր

Վենետիկում կայացած հեղինակավոր մրցաշարի հաղթող դարձավ հայկական կարատեի ներկայացուցիչ Նորիկ Մակարյանը

Դեկտեմբերի 7-ից 9-ը Վենետիկում անցկացվեց կարատեի միջազգային մրցաշարը՝ Karate 1 Youth League-ը, որը կազմակերպել էր Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF)։ Մրցումներին մասնակցեցին հարյուրավոր երիտասարդ մարզիկներ ողջ աշխարհից, որոնց շարքում էր նաև Հայաստանի հավաքականը՝ ներկայացված U14, U17, U19 և U21 տարիքային խմբերի տասը մարզիկներով։

Հայկական պատվիրակության միակ մեդալը նվաճեց Նորիկ Մակարյանը, որը հաղթող դարձավ U14, մինչև 40 կգ քաշային կարգում։ Երիտասարդ կարատեն ցուցադրեց վստահ ելույթ՝ հերթով հաղթելով Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Իտալիայի և Սլովակիայի ներկայացուցիչներին։

Ֆինալական պայքարում Մակարյանը մրցեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Մուհամետորազ Գուլովի հետ և համոզիչ հաղթանակ տարավ՝ 4:1 հաշվով, նվաճելով հեղինակավոր մրցաշարի ոսկե մեդալը։

Norik Mkrtchyan


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։