Հայաստանը 27 մեդալ է նվաճել Լիոնում կայացած ուշուի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը հաջող է հանդես եկել ուշուի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում, որն անցկացվել է մայիսի 7-ից 10-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Հայ մարզիկները նվաճել են 27 մեդալ՝ 14 ոսկե, 11 արծաթե և 2 բրոնզե։
Մրցաշարը միավորել էր ինչպես մեծահասակների, այնպես էլ պատանեկան տարիքային խմբերի մրցումները։ Մասնակիցները հանդես են եկել թաոլու, ուշու-սանդա և լայթ-սանդա մրցաձևերում։
Թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանը զբաղեցրել է 5-րդ տեղը։ Առաջին տեղը գրավել է Ուկրաինայի հավաքականը, որը լայն կազմով ներկայացված էր գրեթե բոլոր մրցաձևերում։
Ուշուի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի լավագույն հնգյակը
Ուկրաինա — 49 ոսկե, 40 արծաթե, 31 բրոնզե
Ֆրանսիա — 23 ոսկե, 27 արծաթե, 30 բրոնզե
Հունաստան — 20 ոսկե, 22 արծաթե, 30 բրոնզե
Իտալիա — 14 ոսկե, 24 արծաթե, 16 բրոնզե
Հայաստան — 14 ոսկե, 11 արծաթե, 2 բրոնզե
Հայաստանի հավաքականի արդյունքները
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել ինչպես թաոլու ցուցադրական մրցաձևերում, այնպես էլ մարտական բաժիններում։ Միևնույն ժամանակ, որոշ քաշային և տարիքային կարգերում մասնակիցների քանակը տարբեր էր, ուստի կարևոր է առանձին նշել, թե քանի հաղթանակ են տարել մարզիկները մեդալ նվաճելու ճանապարհին։
Ոսկե մեդալներ
Արտաշես Ավագյան — թաոլու, առանց զենքի, 40–59 տարեկան։ Կարգում հանդես է եկել 8 մասնակից։
Գրիշա Ալիխանյան — սանդա, U14, մինչև 45 կգ։ Տարել է մեկ հաղթանակ՝ Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։
Ալեքս Խաչատրյան — սանդա, U14, մինչև 56 կգ։ Տարել է մեկ հաղթանակ՝ Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ։
Միքայել Ալավերդյան — սանդա, U14, մինչև 64 կգ։ Տարել է մեկ հաղթանակ՝ Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։
Դավիթ Հովհաննիսյան — սանդա, U17, մինչև 48 կգ։ Տարել է մեկ հաղթանակ՝ Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ։
Էրիկ Վիրաբյան — սանդա, U17, մինչև 65 կգ։ Տարել է երկու հաղթանակ՝ Ադրբեջանի և Շվեյցարիայի ներկայացուցիչների նկատմամբ։
Տիգրան Թովմասյան — սանդա, U17, մինչև 75 կգ։ Տարել է երկու հաղթանակ՝ Ադրբեջանի և Հունաստանի ներկայացուցիչների նկատմամբ։
Կարոլինա Համբարձումյան — սանդա, U17, մինչև 48 կգ։ Տարել է մեկ հաղթանակ՝ Պորտուգալիայի ներկայացուցչուհու նկատմամբ։
Մանե Եգանյան — սանդա, U17, մինչև 52 կգ։ Տարել է երկու հաղթանակ՝ Ֆրանսիայի և Իտալիայի մարզուհիների նկատմամբ։
Ավանես Զաքարյան — սանդա, մեծահասակներ, մինչև 56 կգ։ Տարել է երկու հաղթանակ՝ Պորտուգալիայի և Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ։
Դավիթ Վարդանյան — սանդա, մեծահասակներ, մինչև 70 կգ։ Տարել է երեք հաղթանակ՝ Ադրբեջանի, Շվեդիայի և Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ։
Պավել Մանգասարյան — լայթ-սանդա, U14, մինչև 60 կգ։ Տարել է երկու հաղթանակ՝ Շվեյցարիայի և Հունաստանի ներկայացուցիչների նկատմամբ։
Ժիրայր Պետրոսյան — լայթ-սանդա, մեծահասակներ, մինչև 60 կգ։ Տարել է մեկ հաղթանակ՝ Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ։
Վազգեն Մուրադյան — լայթ-սանդա, մեծահասակներ, 100 կգ-ից բարձր։ Տարել է երկու հաղթանակ՝ Ռումինիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների նկատմամբ։
Արծաթե մեդալներ
Սիրանուշ Ավագյան — թաոլու, առանց զենքի, U17։ Կարգում հանդես է եկել 6 մասնակից։
Արտաշես Ալավերդյան — թաոլու, առանց զենքի, U14։ Կարգում հանդես է եկել 9 մասնակից։
Արտաշես Ավագյան — թաոլու, մեկ զենք, 40–59 տարեկան։ Կարգում հանդես է եկել 9 մասնակից։
Սարգիս Երիցյան — սանդա, U14, մինչև 48 կգ։ Տարել է երկու հաղթանակ՝ Ուկրաինայի և Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ։
Ֆելիքս Թերզիցյան — սանդա, U14, մինչև 52 կգ։ Արծաթե մեդալ է նվաճել առանց հաղթանակի։
Կարեն Սահակյան — սանդա, U17, մինչև 52 կգ։ Տարել է մեկ հաղթանակ՝ Ֆրանսիայի ներկայացուցչի նկատմամբ։
Դավիթ Բաղդասարյան — սանդա, U17, մինչև 70 կգ։ Տարել է երկու հաղթանակ՝ Ֆրանսիայի և Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ։
Գևորգ Բաղդասարյան — սանդա, մեծահասակներ, մինչև 56 կգ։ Տարել է մեկ հաղթանակ՝ Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ։
Գրանտ Թադևոսյան — սանդա, մեծահասակներ, մինչև 65 կգ։ Տարել է երկու հաղթանակ՝ Ֆրանսիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների նկատմամբ։
Տիգրան Գևորգյան — սանդա, մեծահասակներ, մինչև 80 կգ։ Տարել է մեկ հաղթանակ՝ Ֆրանսիայի ներկայացուցչի նկատմամբ։
Գառնիկ Գալստյան — սանդա, մեծահասակներ, մինչև 90 կգ։ Առանց հաղթանակի։
Բրոնզե մեդալներ
Ասպրամ Խոսրովյան — լայթ-սանդա, U17, մինչև 85 կգ։ Տարել է մեկ հաղթանակ՝ Հունաստանի ներկայացուցչուհու նկատմամբ։
Գրիգոր Տոնիկյան — սանդա, մեծահասակներ, մինչև 85 կգ։ Առանց հաղթանակի։
Նախորդ տարի Հայաստանը նվաճել էր 19 մեդալ։ 2025 թվականի բոլոր արդյունքները կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0