SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նոր նախագահ


Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նոր նախագահ
Ծանրամարտ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում միակ թեկնածուն էր: Նա ընտրվել է այդ պաշտոնում 4 տարի ժամկետով:

Նախկինում ֆեդերացիայի նախագահը եղել է Հրաչյա Ռոստոմյանը:

Միջազգային ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը մասնակցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նիստին, որի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ընտրվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ:

«Ծանրամարտն ունի Հայաստանում երկարամյա ավանդույթներ։ 2008 թվականին Պեկինի Օլիմպիական խաղերից սկսած Հայաստանը միշտ նվաճել է օլիմպիական մեդալներ։ Եվ այս ամենը ցույց է տալիս, որ ծանրամարտն ունի կարևոր տեղ Հայաստանում։ Մեզ համար հպարտության առարկա է, որ ծանրամարտը Հայաստանում զբաղեցնում է առաջատար դիրք», — նշել է Ջալուդը ֆեդերացիայի հերթական նիստի ընթացքում, հաղորդում է «Արմենպրես»-ը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։