Հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԵԱ վիճակահանությունը․ հայտնի են հայ ըմբիշների առաջին մրցակիցները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 11-ին Բուլղարիայի Սամոկով քաղաքում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը։ Մրցաշարի նախօրեին կայացել է վիճակահանությունը, որից հետո հայտնի են դարձել մրցաշարային ցանցերն ու Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների առաջին մրցակիցները։
Առաջին մրցումային օրը՝ մայիսի 11-ին, գորգ դուրս կգան 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային կարգերի ըմբիշները։ Գոտեմարտերը կմեկնարկեն տեղական ժամանակով և Մոսկվայի ժամանակով 10:30-ին, իսկ Երևանի ժամանակով՝ 11:30-ին։
Մրցաշարի ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն UWW+ պաշտոնական հարթակում (United World Wrestling)։ Դիտելու համար անհրաժեշտ է բաժանորդագրություն։
Թարմ անվճար հղումները կհրապարակենք մեր ՏԵԼԵԳՐԱՄ ալիքում։
Հայ ըմբիշների առաջին մրցակիցները Մ17 ԵԱ-ում
45 կգ, 1/8 եզրափակիչ
Վազգեն Վարդանյան — Ռուսլան Գոլուբև (Ուկրաինա)
48 կգ, 1/4 եզրափակիչ
Արարատ Ավետիսյան — Բորիս Կրումով (Բուլղարիա) / Ստեֆանոս Մեմցաս (Հունաստան) զույգի հաղթող
51 կգ, 1/16 եզրափակիչ
Նարեկ Ալեյան — Տիցիանո Մոնոպոլի (Իտալիա)
55 կգ, 1/8 եզրափակիչ
Գեղամ Եղիազարյան — Անդրեյ Սոչիրկա (Մոլդովա) / Դավիդ Վարգա (Սերբիա) զույգի հաղթող
60 կգ, 1/16 եզրափակիչ
Սամվել Տոնոյան — Կիրիլ Վասկո (Բելառուս)
65 կգ, 1/8 եզրափակիչ
Զավեն Մեժլումյան — Ռաֆայելե Հայթ (Նիդեռլանդներ) / Ռամն Յուսեֆի (Ֆինլանդիա) զույգի հաղթող
71 կգ, 1/16 եզրափակիչ
Ջանես Նազարյան — Ալբերտ Դեաչու (Ռումինիա)
80 կգ, 1/8 եզրափակիչ
Վահե Օվեյան — Իսա Թահսինով (Բուլղարիա) / Աբդուլխալիկ Բալ (Թուրքիա) զույգի հաղթող
92 կգ, 1/16 եզրափակիչ
Ալեքսան Շալջյան — Միկաիլ Սերտցանլի (Շվեդիա)
110 կգ, 1/8 եզրափակիչ
Կորյուն Ավետիսյան — Վասիլեոս Բունտուլիս (Հունաստան)
Հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԵԱ բոլոր մրցաշարային ցանցերը










Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0