Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Անդորրային և դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի փոքր երկրների 2026 թվականի առաջնությունում։
Խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 63:54 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին։ Հայաստանի կազմում ամենաարդյունավետը Բերբենքից 20-ամյա Լեա Կրումյանն էր, որը վաստակեց 25 միավոր։
Առաջին տուրում Հայաստանը պարտվել էր Կոսովոյին, ուստի խմբային փուլն ավարտեց երկրորդ տեղում։ Անդորրայի նկատմամբ հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Եզրափակիչ դուրս գալու համար Հայաստանը կխաղա Մալթայի դեմ։ Մալթայի հավաքականը վստահ հաղթեց իր խմբում՝ խոշոր հաշվով առավելության հասնելով Վրաստանի և Ալբանիայի նկատմամբ։
Եվրոպայի փոքր երկրների առաջնությունն անցկացվում է Կոսովոյում։