SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Բոլոր արդյունքները օլիմպիական լիցենզավորման մրցաշարից Պեկինում՝ գեղասահք


Բոլոր արդյունքները օլիմպիական լիցենզավորման մրցաշարից Պեկինում՝ գեղասահք
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Սեպտեմբերի 21-ին Պեկինում ավարտվեց «ISU Olympic Qualification to Milano 2026» օլիմպիական լիցենզավորման մրցաշարը, որտեղ որոշվեցին Իտալիայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի վերջին մասնակիցները։

Հայաստանի հավաքականը ներկայացված էր երեք կարգերում․

  • Սեմյոն Դանիելյանց — տղամարդկանց մենասահք

  • Կարինա Հակոբովա / Նիկիտա Ռախմանին — զույգերով սահք

  • Քրիստինա Դոբրոսերդովա / Ալեսանդրո Պելեգրինի — սառցե պարը

Երկրի համար միակ օլիմպիական ուղեգիրը նվաճեցին Հակոբովան և Ռախմանինը՝ զույգերով սահքում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Այսպիսով, Հայաստանը ներկայացված կլինի Օլիմպիական խաղերում այս կարգում։

Մնացած հայ գեղասահորդների արդյունքները․

  • Սեմյոն Դանիելյանց — 11-րդ տեղ (Օլիմպիադա անցնելու համար պետք էր մտնել լավագույն հնգյակում)։

  • Դոբրոսերդովա / Պելեգրինի — 18-րդ տեղ սառցե պարում (խաղարկվում էին 4 ուղեգիր)։

Օլիմպիական ուղեգիրերը, որ խաղարկվեցին Պեկինում․

Տղամարդիկ․

  • Պյոտր Գումեննիկ (Ռուսաստան, չեզոք կարգավիճակ)

  • Կիմ Հյոն-գյոմ (Հարավային Կորեա)

  • Դոնովան Կարրիլո (Իտալիա)

  • Կիրիլո Մարսակ (Ուկրաինա)

  • Լի Յու-Սյան (Չինական Թայբեյ)

Կանայք․

  • Ադելիա Պետրոսյան (Ռուսաստան, չեզոք կարգավիճակ)

  • Անաստասիա Գուբանովա (Վրաստան)

  • Լոենա Հենդրիքս (Բելգիա)

  • Վիկտորյա Սոֆոնովա (Բելառուս, չեզոք կարգավիճակ)

  • Չժան Ժույան (Չինաստան)

Զույգերով սահք․

  • Չինաստան

  • Հայաստան

  • Ճապոնիա

Սառցե պար․

  • Լիտվա

  • Ավստրալիա

  • Իսպանիա

  • Չինաստան

Մնացած օլիմպիական ուղեգիրերը բաշխվել էին ավելի վաղ՝ 2025 թ․ աշխարհի առաջնությունում։

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Telegram Sportaran

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2025 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։